Լրահոս

2022-08-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ական
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 18։11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի ականանետի կոռոզիայի ենթարկված ական է:
    22:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել, բայց նա շարունակում է իրեն լավ զգալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է նախագահ Բայդենի բժիշկ Քևին Օ'Քոնորը։ Նախագահ բայդենը, ում մոտ հիվանդությունը կրկնվել է ապաքինվելուց մի քանի օր հետո, մեկուսացված է Սպիտակ տանը, որտեղից էլ իրականացնում է իր ծառայողական պարտականությունները:
    21:50
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաթրդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:
    21:44
    01.08.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական հացահատիկով բեռնված նավը դուրս է եկել Օդեսայից. նավի շարժը հսկում են թուրքերը
    Ամեն գնով հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Արևմուտքի ջանքերը պաշտոնական Մոսկվային կասկածելի են թվում ու Դաշնությունում անհանգստացած են, որ արտատարածաշրջանային խաղացողները Հարավային Կովկասում թաքուն խաղեր չխաղան: Ռուսաստանի մտոհոգությունը պատահական չէ, քանի որ մասնավորապես Վաշինգտոնը, ըստ վերլուծաբանների, ցանկանում է այնպես անել, որ 2025-ին Արցախից դուրս գան ռուս խաղաղապահները և հիմա ամենահարմար պահն է Մոսկվայի բնական դաշնակիցներին նրանից կտրելու համար: Արևմուտքում կարծում են՝ Ռուսաստանը դժվարանում է և չի կարողանում Ուկրաինայում ռազմական գործողությունները ավարտին հասցնել: Կիևն այսօր հայտնել է, որ պատերազմի 159 օրերի ընթացքում զոհվել է ռուսական բանակի 41 հազար զինծառայող: Մոսկվան այս թիվը չի մեկնաբանում:
    21:40
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ականջի օմբախցան. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ
    Ականջի օմբախցանը ականջի արտաքին լսողական անցուղում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` փոշու, կեղտի ներթափանցումը: Օմբախցանը սկզբում փափուկ է, այնուհետև` գնալով քարանում է։ Այն դեպքերում, երբ ականջի օմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, այն չի հանդիսանում որևէ խանգարման պատճառ: Իսկ լսողական անցուղու լիովին խցանված լինելու դեպքում, հիվանդը սկսում է զգալ ականջի փակվածություն, լսողության զգալի թուլացում, սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում։ Վերը նշված ախտանիշների առաջացման բարենպաստ պայման կարող է դառնալ նաև ականջի մեջ հանկարծակի ջուր լցվելը կամ ականջի փայտիկների խորը ներթափանցումը: Այն դեպքում, երբ ականջի օմբախցանը ճնշում է լսողական անցուղին և թմբկաթաղանթը, դառնում է մի շարք այլ խանգարումների պատճառ, ինչպիսիք են` հազ, աղմուկ ականջներում և գլխապտույտ։ Խանգարումներն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բուժօգնության։ Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է փափկեցնող միջոցներ։ Խստիվ արգելվում է ականջի օմբախցանը հեռացնել ինքնուրույն` որևէ սուր առարկայի կիրառմամբ: Դա կարող է վնասել թմբկաթաղանթը և դրա հետ մեկտեղ` արտաքին լսողական անցուղին։
    21:30
    01.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախում իրադրությունը լարված է. ՊԲ-ն հաստատում է՝ թշնամին փորձել է հատել շփման գիծը
    Արցախի պաշտպանության բանակը հաստատել է, որ այսօր ժամը 9-ից հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ շփման գիծը հատելու փորձեր արել: Դրանք, ըստ պաշտպանության բանակի, մերոնք կասեցրել են: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
    21:21
    01.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Տարօրինակ գործընթացներ»՝ սահմանին. տեղային մարտե՞ր, թե՞ մասշտաբային ռազմական գործողություններ
    «Հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախում ռազմական գործողություններ սկսելու հող է նախապատրաստում Բաքուն՝ ամեն օր հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախատելու համար»,- կարծում են ռազմական փորձագետները: Միայն անցած շաբաթ Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները 4 ամգամ հերքել են թշնամու հայտարարությունները, թե իբր մերոնք խախտել են հրադադարը: 2 անգամ էլ ադրբեջանական զինուժը կրակել է Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախում հրադադարը խախտելու փաստն արձանագրել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
    21:20
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային
    Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար: «Արևմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային և թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման»,- նշված է հայտարարության մեջ:
    21:10
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա. Արցախի ԱԳ նախարար
    Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել», - նշել է նա։
    21:08
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը լարված չէ. ՊՆ
    Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է:
    21:05
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի արտգործնախարարների հետ
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրք նախարարը, ըստ երկրի գլխավոր արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկությունների, Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության պատճառով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր սերբ գործընկեր Սելակովիչի և Կոսովոյի գործընկեր Շվարցի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան միշտ կարևորում է Բալկաններում խաղաղությունն ու կայունությունը ու շեշտել, որ տարածաշրջանում նոր լարվածությունը ոչ մեկին ձեռնտու չէ։ Նա նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է լարվածությունը նվազեցնելու համար քայլեր ձեռնարկել։
    21:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուտով երևի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն. Շարմազանով
    Պաշտոնապես հաստատվեց,որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել «Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։ Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես,թշնամին ավելի է լկտիանում։ Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք,ռուսն է Արցախի պատասխանատուն ։ Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։ Բանակի հերն անիծեցիք,4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցիք թշնամուն,հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։ Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք… Ասեմ… Հեղափոխություն արեցիք,որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։ Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է,հա՞»,- գրել է Շարմազանովը։
    20:58
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սպիտակաձավարի օգտակար հատկությունները և կիրառությունը
    Սպիտակաձավարի շիլան իր հատկություններով շատ հակասական է։ Ներկա սերունդը վստահ է, որ բացի հագեցվածությունից ու դատարկ կալորիաներից, այն ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմի վրա, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները չեն կասկածում, որ սպիտակաձավարն ամենաօգտակար մթերքներից է։ Սպիտակաձավարը աղացած ցորենի հատիկների ամբողջություն է։ Այն օգտագործվում է ոչ միայն շիլա պատրաստելիս, այլև տարբեր խմորեղենների, սոուսների պատրաստման ժամանակ։ Սպիտակաձավարի առավելությունները՝ արագ եփում, ունի բարձր կալորիականություն և լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, բջջանյութի փոքր տոկոսի պատճառով (մոտ 0,2%) ստամոքս-աղիքային տրակտի օրգանների վրա գրգռիչ ազդեցություն չի ունենում։ Սպիտակաձավարի թերությունները՝ բարձր կալորիականություն, վիտամինների և միկրոէլեմենտների ցածր պարունակություն: Սպիտակաձավարը խորհուրդ է տրվում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինման շրջանում գտնվող մարդկանց, տարեցներին, մարսողական խնդիրներ ունեցողներին։ Մարմնի քաշի պակաս ունեցող երեխաների սննդակարգում կարելի է ներառել սպիտակաձավարով ուտեստներ։ Սակայն պետքէ նկատի ունենալ, որ դրա հաճախակի օգտագործումը հանգեցնում է քաշի արագ ավելացմանը։ Սպիտակաձավարի շիլան իր բաղադրության մեջ պարունակում է սնձան՝ հացահատիկների մեջ պարունակվող բուսական սոսնձային նյութ, որը նրանց գլխավոր սննդարար մասն է կազմում։ Սպիտակաձավարով շիլաները ավելի համեղ և օգտակար դարձնելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել թարմ մրգեր կամ հատապտուղներ։
    20:50
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ. Աբրահամյան
    Կուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ։ Նման գրառմամբ է հանդես եկել հհ ԱԺ «Պատիվ ունեմ» Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։ Քիչ առաջ Արցախի նախագահը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ՊԲ հրամանատարն առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել զեկուցմամբ։ Պաշտոնական հաղորդագրության գլխավոր ասելիքը և ուշագրավ ձևակերպումն այն է, որ նախագահը «մի շարք ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ հանձնարարականներ է տվել»: Խորքում, իսկ զուգահեռ՝ կուլիսներում, թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ»,- նշել է նա ֆեյսբուքում։
    20:50
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը. Վարուժան Գեղամյան
    Ըստ ստացվող տեղեակտվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։ Այս մասին գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը։ Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։ Ցավոք, իրավիճակը միմիայն վատանալու է ու միայն մի հնարավորություն կա փրկվելու՝ ազատվելու դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից»,- Տելեգրամում գրել է Գեղամյանը։
    20:45
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը
    «Yerkir.am»-ը գրում է.  «Oգոստոսի 2-ին շարունակվելու է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանիգործով դատական քննությունը՝ վերստին ստիպելով բարձրացնել մի շարք հարցեր: Մասնավորապես, ինչու՞ 2018-ին Հանրային ռադիոտուն ներխուժած, պետական գույքը ջարդուփշուր արած, ռադիոեթերը խափանած ու նույն պահին ուղիղ եթեր մտած Փաշինյանն ու իր խմբակի ներկացուցիչները որևէ, կրկնում ենք, որևէ պատասխանատվություն չկրեցին թե՛ այդ պահին, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը, թե՛ հետագայում՝ արդարությունից ճամարտակող Փաշինյանի իշխանության օրոք: Ինչու՞ է կալանքի տակ գտնվում և հալածանքների ենթարկվում Գերասիմ Վարդանյանը, ով, ուշադրություն, չի մտել «Ազատություն» ռ/կ-ի տարածք, չի վնասել ռադիոկայանին և բիզնես կետրոնին պատկանող որևէ գույք, չի հարվածել կամ վնասել որևէ անձի, չի խափանել եթերը  և այսպես շարունակ: Վկա՝ քրեական գործի նյութերը, որտեղ այդ ամենի մասին չկա ոչինչ: Վերստին հարցնենք՝ ինչու՞ է կալանքի տակ պահվում չարաբաստիկ նոյեմբերի 10-ի գիշերն ընդամենը «Էլիտ պլազա» բ/կ այցելած և աղմուկի պահին միջանցք դուրս եկած «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցներին իր արդարացի զայրույթն ու դիրքորոշումն արտահայտած Գերասիմ Վարդանյանը: «Ինչու՞»-ների շարքը, բնականաբար, կարող ենք շարունակել՝ ինչու՞ որևէ մեկը չպատժվեց, չձերբակալվեց և «մասկի շոու»-ների միջոցով բերման չենթարկվեց, երբ օրը ցերեկով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա,իսկ ձևականորեն հարուցված քրեական գործը մի քանի ամիս անց կարճվեց: Ինչու՞ չպատժվեց ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ով 2022 թ. մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ, և այս դեպքով ոչ միայն ծառայողական քննություն չնշանակվեց, այլև քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել և որոշել է քրեական գործ չհարուցել: Տրագիկոմեդիան ամբողջական կդառնա, եթե փաստենք նաև, որ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործը «հանկարծակի» հիշեցնել տվեց իրեն, իսկ նրա, ինչպես նաև գործով մեղադրյալներ՝ «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանի ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի կալանավորման մասին միջնորդությունները դատարաններ ներկայացվեցին դեպքից, ուշադրություն, շուրջ 1,5 տարի անց՝ այն դեպքում, երբ այդ ողջ ընթացքում Գերասիմ Վարդանյանին ու մյուսներին անգամ պատշաճ հարցաքննության չեն հրավիրել:  Այսքանից հետո՝ ի՞նչ անվանել երկու անչափահասի հայր, հաշմանդամ եղբոր ու վատառողջ ծնողների միակ կերակրող Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվողը. փաշինյանի անձնական վրեժխնդրությու՞ն, մեկ անձի քմահաճույքներով ընթացող դատավարությու՞ն, իրավական համակարգի տոտալ արժեզրկու՞մ, քաղաքական հալածա՞նք, թե՞ բոլորը միասին վերցրած: Եվ, վերջապես, ցանկալի կլիներ իմանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի անձնակազմն ի՞նչ կարծիք ունի այս ամենի առնչությամբ, ինչու՞ հանդես չի գալիս հատուկ ռեպորտաժներով, ինչը, սակայն, չէինք ասի այլ դեպքերում: Արդյո՞ք ռ/կ-ի համար ևս դատապարտելի են Գերասիմ Վարդանյանի հանդեպ կիրառվող խայտառակ հալածանքները, խտրականությունն ու երկակի ստանդարտները, թե՞ այս մի դեպքում «Ազատության» լռությունը համարենք Փաշինյանի ընտրովի արդարադատության հետ ուղիղ համաձայնության նշան»:
    20:41
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն: «Համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են։ Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի: Մենք հանդես ենք գալիս հավասար և անբաժանելի անվտանգության օգտին համաշխարհային հանրության բոլոր անդամների համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:
    20:40
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում
    Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում կիսեց միավորը Ավստրիայի դեմ խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 ավարտեց մրցափուլն Ավստրիայի դեմ խաղում: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեցին միավորը: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
    20:25
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊԲ-ն հաստատում է. մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը
    Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
    20:21
    01.08.22
    Ավելին