Լրահոս
Առողջապահական
17:22
01.08.22
484

100 բժիշկ վիրահատել և հաջողությամբ բաժանել է միաձուլված գլուխներով երկվորյակներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

Daily Mail-ը հայտնում է, որ Բրազիլիայից երեք տարեկան տղաներ Բերնարդո և Արթուր Լիմաները, որոնք ծնվել էին միաձուլված գլուխներով, ներառյալ ուղեղի մասերը, յոթ վիրահատության են ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում։

Արդյունքում եղբայրներին հաջողությամբ բաժանել են, վերջին վիրահատությունը տևել է ավելի քան 20 ժամ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիրահատությանը մասնակցել է 100 բժիշկ, իսկ երեխաները վիրահատական սեղանին անցկացրել են 27 ժամ։

Տղաներն այժմ վերականգնվում են: