Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:52
01.08.22
116

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան

Img default alt hy

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այս մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել Է Սպիտակ տան կայքում:

«Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար փոխադարձ վերադարձի առաջարկություն, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: