Լրահոս
Տարածաշրջան
16:12
01.08.22
175

Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել ևս 13 միավոր MEMATT ականազերծող մեքենա

Img default alt hy

Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): «Ermenihaber»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն:

Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված MEMATT մեքենաների քանակը հասել է 20-ի: Հաղորդվում է նաև, որ մեքենաները կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում: