Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:46
01.08.22
127

ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցելու հարցը օրակարգում չի եղել. Պեսկով

Img default alt hy

Սերբիայի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը օրակարգում չի եղել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծ ասած, ոչ, այդպիսի  հարց օրակարգում չկա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում հնարավոր համարում են ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցությունը: