Լրահոս
Տարածաշրջան
17:07
01.08.22
218

Թուրքիայում հարձակվել են ալևիական հաստատությունների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Թուրքիայի բնակչության մի մասի շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել օրերս միանգամից 2 նահանգներում ալևիական 3 հաստատությունների (այս թվում և աղոթատեղիներ և սրբավայրեր) վրա իրականացրած հարձակումները, փոխանցում է «Ermenihaber»-ը։

Բողոքի ակցիային միացել են նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների որոշ պատգամավորներ։

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Թուրքիայի մի շարք նահանգներում երթ և հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ ցուցարարները դատապարտվել է վերոհիշյալ հարձակումները:

Մի քանի կազմակերպություններ հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կոչ են արել իշխանություններին գտնել մեղավորներին:

Թեմային արձագանքել է նաև «Ալևի-բեքթաշիների ֆեդերացիայի» ղեկավար Մուստաֆա Ասլանը:

«Մենք խստորեն դատապարտում ենք երեկ այս երկրի մայրաքաղաքի 4 տարբեր վայրերում ալևիների աղոթատեղերի վրա հարձակումը։ Ցանկանում ենք իմանաք, որ մենք վճռականորեն պայքարելու ենք այս հարձակման բոլոր մանրամասները բացահայտելու համար»,- ասել է նա:

Նա կոչ է արել իշխանություններին օրինական կարգավիճակ շնորհել ալևիկան աղոթատեղերին:

Հիշեցնենք, որ Անկարայի նահանգի Մամաք շրջանում անհայտ անձը ներխուժել էր ալևիկան հաստատություն և աթոռով հարվածել տեղի ղեկավարներից մեկին, որից հետո դիմել էր փախուստի, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվել: