Լրահոս
Հասարակական
22:30
10.08.22
125

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: