Լրահոս
Սպորտ
23:27
10.08.22
117

ԱԱ-2022-ի մեկնարկի օրը հնարավոր է փոխվի

Img default alt hy

ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկի օրը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպությունը քննարկում է մրցաշարի ժամանակացույցի փոփոխությունը։

Նշվում է, որ Աշխարհի առաջնության մեկնարկը կարող է տեղի ունենալ մեկ օր շուտ։ Այդ դեպքում Քաթարի և Էկվադորի հավաքականների մեկնարկային հանդիպումը կկայանա ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ 20-ին։

Որոշումը պետք է կայացվի բացառապես քվեարկության արդյունքների հիման վրա։ Ընթացակարգին մասնակցում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ֆուտբոլի կոնֆեդերացիաների ղեկավարները։

Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։