Լրահոս
2022-08-11
-
Հասարակական«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:Ավելին11:3011.08.22 -
ՀասարակականԱյրվել է 20 հակ անասնակերՕգոստոսի 11-ին, ժամը 02։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ:Ավելին11:2011.08.22 -
ՄիջազգայինԲայդենը 7-օրյա արձակուրդի է մեկնելԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտանիքի հետ չհայտարարված արձակուրդի է մեկնել Հարավային Կարոլինայի Կիաուա կղզի, որտեղ կանցկացնի 7 օր: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:Ավելին11:1211.08.22 -
ՄիջազգայինՑամաքող Հռենոս գետի պատճառով Գերմանիան հայտնվել է վտանգի մեջՀռենոս գետի մակարդակը, որով կատարվում է Գերմանիայում գետային բեռնափոխադրումների 80 տոկոսը, հասել է այնպիսի վտանգավոր ցածր նիշի, որ արդեն այս շաբաթ գետը կարող է անանցանելի դառնալ նավերի համար, ինչը սպառնալիքի տակ կդնի երկրի համար կարևոր մատակարարումները:Ավելին11:0011.08.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան․ փաստաբան«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ և վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։Ավելին10:5011.08.22 -
ՀասարակականՀունվարի 1-ից որքա՞ն կթանկանա ջրի սակագինը«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը:Ավելին10:4011.08.22 -
ՔաղաքականԱրցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս․ Տիգրան Աբրահամյան«Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության։Ավելին10:3211.08.22 -
ՀասարակականՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ:Ավելին10:2211.08.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհներըՕգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:Ավելին10:1111.08.22 -
ՀասարակականՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:0011.08.22 -
ԱրցախԱրցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲՕգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ՝ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Ավելին09:5011.08.22 -
ՔաղաքականՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։Ավելին09:4011.08.22 -
ԱրցախՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։Ավելին09:3011.08.22 -
ՍպորտՊիկեն «Բարսելոնային» օգնելու համար հրաժարվել է մեկ տարվա աշխատավարձից«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպմանը համաձայնել է հնարավորինս օգնել թիմին։ Ըստ AS-ի՝ ֆուտբոլիստը ֆինանսական լուրջ զիջումների է գնացել․ Պիկեն մեկ մրցաշրջան կանցկացնի «Բարսելոնայի» կազմում առանց աշխատավարձի։ Սակայն նա որոշակի գումար կստանա․ դրանք կլինեն բոնուսային վճարումներ անհատական հաջողության և թիմային արդյունքների համար: Լապորտան ակնկալում է, որ մյուս խաղացողները կհետևեն Պիկեի օրինակին: Դա կօգնի կատալոնացիներին ընթացիկ տրանսֆերային պատուհանում նոր տրանսֆերներ գրանցել:Ավելին00:0011.08.22
2022-08-10
-
ԱրցախԻնչու՞ եք հեռացնում խաչքարերը․ Ալվինա ԱղաբաբյանԲերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը։ «Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը, 1․ ախր երբ Աղավնոյի բնակ իչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա "բացատրում" էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի, 2․ ի՞նչ է, վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով "խաղաղության դարաշրջան" քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։ Ասեմ՝ ինչու։ Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին "վաճառել" չի լինի»։Ավելին23:5710.08.22 -
ՀասարակականՃՏՊ՝ Գյումրիում. տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿՕգոստոսի 10-ին, ժամը 19:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 141 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1967 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա. Դ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Գ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:Ավելին23:5010.08.22 -
Արտաքին քաղաքականությունԻնդոնեզիայի նոր կառուցվող մայրաքաղաքը՝ Նուսանտարան կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերըԿառուցվող Նուսանտարա քաղաքը, որն ապագայում կդառնա Ինդոնեզիայի մայրաքաղաքը, կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտնում է Inside the games-ը։ Հրատարակությունը փոխանցում է Ինդոնեզիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների խոսքերը: «Մենք ողջունում ենք Օլիմպիական խաղերի հայտ ներկայացնելու նախագահի հրահանգը: Մենք կընդունենք այս մարտահրավերը և ջանասիրաբար կաշխատենք՝ դառնալու ԱՍԵԱՆ-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) առաջին երկիրը, որը կհյուրընկալի Օլիմպիական խաղերը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:Ավելին23:4710.08.22 -
ՍպորտԽաչանովը պարտվել է զուգախաղում, սակայն կշարունակի պայքարը մենախաղումՌուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը դուրս են մնացել թենիսի Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի զուգախաղի պայքարից: 1/16 եզրափակիչում զույգը պարտվել է հնդիկ Ռոհան Բոպանային և հոլանդացի Մատվե Միդելկոպին։ Զուգախաղի 1/8 եզրափակիչում Բոպանան և Միդելկոպը կխաղան լեհ թենիսիստներ Յան Զելինսկիի և Հուբերտ Հուրկաչի հետ։ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մոնրեալի մրցաշարի մենախաղում: Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում կխաղա խորվաթ Մարին Չիլիչի հետ։Ավելին23:3710.08.22 -
ՀայաստանՀրդեհ՝ ավտոտնակի տանիքումՕգոստոսի 10-ին՝ ժամը 18։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։20-ին: Այրվել են ավտոտնակի տանիքը՝ 19 քմ և կուտակած տնտեսական իրեր՝ մոտ 11 քմ։Ավելին23:3310.08.22 -
ՍպորտՀայ շախմատիստների արծաթե վերադարձը՝ համաշխարհային օլիմպիադայիցԺամեր առաջ Երևանի «Զվարթնոց» օդակայանում դիմավորել են Շախմատի համաշխարհային օլիմպիադայից արծաթե մեդալով վերադարձած Հայաստանի տղամարդկանց հավաքականին: Դիմավորողների մեջ է եղել նաև երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:Ավելին23:2810.08.22