Լրահոս
Հայաստան
21:56
10.08.22
163

«Տարել են տան ծուխը մարել, հետո ասում՝ խի՞ եք բողոքում». զոհվածների ծնողների բողոքը՝ ՊՆ-ի դիմաց

Այսօր պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից մեկը շոկային բացահայտում է արել: 

Որդի կորցրած հայրը պատմել է, որ զոհերի մարմինները ամիսներ շարունակ պահվել են դիահերձարաններում՝ նույնականացում անելու համար, այնինչ տղաների գրպաններում եղել են նրանց զինգրքույկները և ուշադիր լինելու դեպքում հնարավոր էր արագ պարզել զոհերի ինքնությունը ու խուսափել հարազատներին ավելի շատ հոգեկան տառապանքներ պատճառելուց: