Լրահոս
Քաղաքական
21:55
10.08.22
113

Ադրբեջանցիներ՝ Հայաստանի անձնագրով կամ Ադրբեջանի քաղաքացի դառնալ ցանկացող հայեր. ԱԱԾ-ն լուռ է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռ որևէ տեղեկություն չի հայտնել աղմկոտ հայտարարություններով հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած տղամարդու վերաբերյալ: 

Օրեր առաջ Յութուբի ադրբեջանական ալիքներն էին տեսանյութեր հրապարակել, որտեղ Հայաստանի քաղաքացի ներկայացող ոմն Վահե Ղամբարյան դիմում է Իլհամ Ալիևին՝ ադրբեջանական անձնագիր ստանալու խնդրանքով: Մեր ուժային կառույցներից որևէ արձագանք չլինելու փաստը ադրբեջանական ֆեյքեր բացահայտող փորձագետին առնվազն կասկածելի է թվում: