Լրահոս
Մշակույթ
22:07
10.08.22
132

Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ծրագրում 14 համերգ է, երկացանկում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։