Լրահոս
Սպորտ
21:57
10.08.22
110

«Ռեալ»-«Այնտրախտ». այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը: Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կպարզեն գավաթակրին:

«Ռեալն» ու «Այնտրախտը» միայն մեկ անգամ են մրցել պաշտոնական խաղերում: Դա տեղի է ունեցել 1960 թվականին: Այդ ժամանակ թիմերը մասնակցել են Չեմպիոնների գավաթի եզրափակչին: Մադրիդցիները 7-3 հաշվով հաղթանակ են տարել: Ընդ որում 4 գոլի հեղինակ է դարձել Ֆերենց Պուշկաշը, իսկ Ալֆրեդո դի Ստեֆանոն հեթ-տրիկ է ձևակերպել:

Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: