Լրահոս
2022-08-12
-
Արտաքին քաղաքականությունՈւկրաինական հացահատիկով բեռնված նավը թուրքական նավահանգստից ուղևորվել է ԵգիպտոսՍտամբուլում պարենային գործարքի ձեռքբերումից հետո Ուկրաինայից դուրս եկած, հացահատիկով բեռնված առաջին նավը՝ Razoni-ն, լքել է թուրքական Մերսին քաղաքի նավահանգիստն ու ճանապարհ ընկել դեպի Եգիպտոս: Այս մասին հայտնում է երթուղիներին հետևող MarineTraffic ծառայությունը: Razoni նավը դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից օգոստոսի 1-ին՝ 26 հազար տոննա եգիպտացորենով: Թուրքիայում 1.5 հազար տոննա հացահատիկ է բեռնաթափվել, որից հետո նավն ուղևորվել է Եգիպտոս: Հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։Ավելին14:5212.08.22 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները Հովտաշեն գյուղում թմրանյութ են հայտնաբերելԱրտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հովտաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ եղբոր տան բակում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 8-ին, քրեական վարույթի շրջանակներում, ոստիկանները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 57 բույս: 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանել և մշակել է ինքը: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4412.08.22 -
ԵրևանՎթարային ջրանջատում՝ Երևանի վարչական երկու շրջաններում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 12-ին -ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը, -ժամը 12:45-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակով 48-50/8 զույգ համարների ջրամատակարարումը:Ավելին14:3712.08.22 -
ԱռողջապահականՕդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի կանոնՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. «Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից (հատկապես` 12:00-ից 17:00-ն), • Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ), • Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն, • Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, • Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը, • Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա»։Ավելին14:3012.08.22 -
ԵրևանՄեկ օրում Երևանում ծնվել է 76 երեխաԵրևանի քաղաքապետարանից հայտնում են՝ օգոստոսի 11-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 39 տղա և 37 աղջիկ:Ավելին14:2412.08.22 -
ՀայաստանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ ԲաբայանԱրցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը գրել է․ «Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը (AustralianLiberalParty) Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։ Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին՝ նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»։Ավելին14:2312.08.22 -
ՔաղաքականՍուրեն Մանուկյանի ձերբակալումը ՀՅԴ-ն համարում է «ընդդիմությանը վարկաբեկելու փորձ»Ընդդիմությանը վարկաբեկելու փորձ է համարում դաշնակցությունը ՀոՀիԴա նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալումը: Նա ու ևս մեկ քաղաքացի մեղադրվում են նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորը` Գրիշա Քոքոբելյանին առևանգելու համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ Տավուշի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչին դիմակավորված անձինք առևանգել են հուլիսի 27-ին, օգոստոսի 2-ին՝ ազատ արձակել:Ավելին14:2112.08.22 -
ԻրավականԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ` ոստիկանության տարածքային բաժիններումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Մաշտոցի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է ատրճանակի, իսկ Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները։ Արթիկի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Անիի բաժնում՝ ինքնաշեն ինքնաձիգի և ռազմամթերքի, իսկ Ամասիայի բաժնում՝ ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեղրիի ոստիկանները, արդյունքում՝ թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնում։ Թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում։ Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին14:1612.08.22 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները Մրգանուշ գյուղում հայտնաբերել են կանեփի բույսերԱշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ: Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:Ավելին14:0812.08.22 -
ԻրավականԿումայրիի ոստիկանները կանեփի 139 թուփ են հայտնաբերելՈստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի 64-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օտագործում: Օգոստոսի 10-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 139 բույս: Ըստ 64-ամյա տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել ու աճեցրել՝ հետագայում օգտագործելու համար: Շիրակի մարզի քննչական վարչությունում վարույթը շարունակվում է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին14:0112.08.22 -
ԻրավականՔաղաքացին հայտնել է, որ պատի տակ զենք-զինամթերք է թողելՈստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Չարբախի դեպոյի պատի տակ թողել է զենք-զինամթերք: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, ինքնաշեն նախազգուշացնող սարք, ողորկափող հրացան և 425 հատ տարբեր տրամաչափի 4Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Չարբախի դեպոյի պատի տակ թողել է զենք-զինամթերք: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, ինքնաշեն նախազգուշացնող սարք, ողորկափող հրացան և 425 հատ տարբեր տրամաչափի 425 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:25 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին13:5412.08.22 -
ԻրավականOգոստոսի 11-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6-ական, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ֆիզիկական ներգործության, տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու, անառակաբարո արարք կատարելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու, իրացնելու կամ այդպիսի առարկաներ փոխանցելու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4712.08.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ում հայտնվել է կրակե պտտահողմԼոս Անջելեսում կրակե պտտահողմ է նկատվել։ Դեպքի վայրից կադրեր են հայտնվել KTLA-TV-ի եթերում։ Գորմանի տարածքի մոտ արագորեն տարածվող անտառային հրդեհը սկսել է մարվել օգոստոսի 10-ի երեկոյան։ Պտտահողմը գոյացել է երեկոյան ժամը 5-ին մոտ։ Նման պտտահողմերը ձևավորվում են, երբ առանձին այրման կենտրոնները միավորվում են հսկայական մեկի մեջ: Դրանց վերևում գտնվող օդը տաքանում և սկսում է բարձրանալ, և այրման ծայրամասից սառը օդային զանգվածները ներգրավվում են գործընթացի մեջ: Լոս Անջելեսում բռնկված հրդեհը ծածկել է 60,7 հեկտար տարածք։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 200 հրշեջ։ Նշվում է, որ մոտակա շենքերը վնաս չեն կրել:Ավելին13:4012.08.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինական նավահանգիստներից դուրս է եկել մթերքով բեռնված երկու նավԱյսօր ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել գյուղմթերքով բեռնված երկու նավ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Բելիզի դրոշի ներքո նավարկող SORMOVSKY փոխադրամիջոցը՝ 3,5 հազար տոննա ցորենով, դուրս է եկել Չերնոմորսկ նավահանգստից և շարժվում է դեպի թուրքական Թեքիրդաղ։ Մարշալյան կղզիների դրոշի ներքո գտնվող STAR LAURA նավը՝ 60 հազար տոննա եգիպտացորենով, դուրս է եկել Յուժնի նավահանգստից և ուղևորվել Իրան։ Ուկրաինայի նավահանգիստներից նավերի մեկնումը նախկինում հաստատվել էր Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի կողմից։Ավելին13:3312.08.22 -
ՄիջազգայինՆյու Յորքի վարորդները ստիպված կլինեն վճարել խցանումների համարՆյու Յորքում, որը համարվում է ԱՄՆ ամենամեծ խցանումներ ունեցող քաղաքը, քաղաքային իշխանությունները որոշել են ստիպել վարորդներին վճարել Մանհեթենի որոշ շրջաններ մուտք գործելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ՝ վճարը գանձվելու է վարորդներից, ովքեր մուտք են գործում կամ մնում են Մանհեթենի կենտրոնում գտնվող 60-րդ փողոցի և կղզու հարավային ծայրում գտնվող Battery Park-ի միջև ընկած հատվածում: Նման նախաձեռնությունը կնվազեցնի Մանհեթեն մուտք գործող մեքենաների թիվը 15-20 տոկոսով։ Մուտքի վճարը նախատեսվում է մտցնել 2023 թվականի վերջին։ Ակնկալվում է, որ պիկ ժամին մուտքի համար մեկ վարորդից կգանձվի ոչ ավելի, քան 23 դոլար, իսկ գիշերը գումարը կարող է կազմել 5 դոլար: Քաղաքային իշխանությունները գաղափարին հավանություն են տվել դեռ 2019թ. Նախատեսվում էր դրամահավաք սկսել 2021 թվականին, սակայն այն ժամանակ կառավարությունն ընթացք չտվեց ծրագրին: Բնապահպանական գնահատման արդյունքների համաձայն՝ նախաձեռնությունը կնվազեցնի խցանումների քանակը և կբարելավի օդի որակը։ Բացի այդ, ակնկալվում է, որ հասարակական տրանսպորտի ժողովրդականությունը կաճի 1-2 տոկոսով: Մուտքի վճարների ներդրման շնորհիվ հնարավոր կլինի նաեւ տարեկան 1-1,5 միլիարդ դոլար աշխատել, դրանք կծախսվեն հասարակական տրանսպորտի զարգացման վրա։ Աշխարհի միակ քաղաքը, որտեղ մուտքի նման վճար է ներդրվել, Լոնդոնն է։ Այն գործում է 2003 թվականից։Ավելին13:2612.08.22 -
ՔաղաքականԹուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքներըԹուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար, հայտնում է ermenihaber-ը։ «Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»։ Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ՝ թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։ «Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային, և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են, հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։ Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի», - նշել է թուրք պատգամավորը։Ավելին13:1912.08.22 -
ՀասարակականԻրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 կին տեղում մահացել էԱրցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։ ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։ Возможно, это изображение 2 человека, люди стоят, автомобиль и на открытом воздухеԱվելին13:1212.08.22 -
ՔաղաքականՌուբինյան-Քըլըչ. կես տարում՝ 500 հեռախոսազրո՞ւյցՀայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մինչև այսօր հեռախոսով խոսել են 500 անգամ, հայտնել է թուրքական «Hurriyet»-ը՝ հոդվածը վերնագրելով «Սառույցը հալեցնող 500 զրույց. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր մակարդակը»: Փետրվարի վերջին է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ առաջին հանդիպումը եղել: Ստացվում է՝ մոտ 6 ամսում են այդքան խոսել հայ և թուրք ներկայացուցիչները, միջին հաշվարկով՝ օրը 2-3 անգամ:Ավելին13:0912.08.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըOգոստոսի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին13:0512.08.22