Լրահոս
2022-08-12
-
ՍպորտՀարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես. Ռոնալդուի քրոջ պատասխանը «Ռեալի» նախագահին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ իր եղբոր մասին հայտարարությանը։ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» դեմ խաղից առաջ երկրպագուն մադրիդյան ակումբի ղեկավարին հարցրել է պորտուգալացուն ակումբ վերադարձնելու հնարավորության մասին և ստացել կտրուկ պատասխան. «Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել էր Պերեսը։ «Նա 38 տարեկան է, բայց դեռ կարող է երկու մետրից ավելի ցատկել, մարմնում էլ ճարպ չկա։ Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես…»,- գրել է Ավեյրուն սոցցանցում։Ավելին19:3012.08.22 -
Հանդիպում՝ ժամկետային զինծառայողների հետՕգոստոսի 12-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները հանդիպել են զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հետ։ Քննարկվել են զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը, զինծառայողների իրավունքներին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին վերաբերող և բազմաբնույթ այլ հարցեր։Ավելին19:2012.08.22 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի 2028 թ. օլիմպիական խաղերում կարող է ընդգրկվել ավտոսպորտըՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը: Օրինակ, Տոկիոյի խաղերում ընդգրկվել էին սքեյթբորդինգը և սոֆթբոլը, Փարիզում սպասվում է բրեյք-դանսի նորամուտը: Այժմ քննարկվում է Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք խաղերի մարզաձևերի ցանկը: Բանակցություններ են ընթանում ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Էլեկտրակարտինգի ընդգրկումը խաղերում իսկական հեղափոխություն կլինի, քանի որ օլիմպիզմի հիմնական սկզբունքը մարդու ֆիզիկական ուժի ու տոկունության դրսևորումն է եղել: Այնպես որ, վեց տարի հետո ԱՄՆ-ի օլիմպիական խաղերում մրցակցությունը կարող է լինել ոչ միայն մարդկանց, այլ նաև շարժիչների միջև։ Դեռ վաղ է ասել, թե ավտոսպորտի որ ենթատեսակը կներառվի ցանկում: Ի դեպ, ավտոսպորտը ավելի քան մեկ դար պայքարում է օլիմպիական ընտանիքում տեղ ունենալու համար: Շարժիչային մարզաձևերի զարգացմանը դեմ է եղել ժամանակակից խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը։Ավելին19:1012.08.22 -
ԻրավականՀայտնաբերվել են հագուստի մեջ թաքցված կասկածելի զանգվածներՕգոստոսի 12-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում վերջինիս հագուստի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով զանգված, ինչպես նաև սպիտակ, բյուրեղանման և շագանակագույն, փոշենման զանգվածներ՝ համապատասխանաբար 0,92 և 0,97 գրամ քաշերով:Ավելին19:0012.08.22 -
ԱռողջապահականԻ՞նչ է մազերի կերատինային հարթեցումը. պրոցեդուրայի մասին պատմում է մասնագետըԿերատինային հարթեցումը պրոցեդուրա է, որն ուղղում է մազերը և ունի բուժիչ ազդեցություն՝ վերականգնում է վնասված մազերի կառուցվածքը։ Լայնորեն տարածվող պրոցեդուրայի մասին Aysor.am-ի թղթակիցը խոսել է վարսահարդար Գայանե Հակոբյանի հետ։ «Կախված հաճախորդի մազերի, մաշկի, տարիքի և այլ առանձնահատկություններից, վարպետն ընտրում է անհրաժեշտ կերատինային բաղադրությունը և այն տարածում մազերին, այնուհետև վարսերը չորացնում վարսահարդարիչով և ուղղում հատուկ արդուկով. դա անհրաժեշտ է, որպեսզի կերատինն ավելի խիտ ինտեգրվի մազերի մեջ»,- ասաց մասնագետը։ Այժմ գեղեցկության սրահներն առաջարկում են մազերի հարթեցման մի շարք տարբերակներ, և միայն մասնագետի հետ խարհրդակցելով կարելի է ընտրել ձեր մաշկին և մազերին հարմար միջոցը։ Կան մազերի յուրաքանչյուր տիպին համապատասխան նյութեր, որոնցից տարածվածներն են՝ Նանոպլաստիկա. նախատեսված է բնական մազերի համար Բիոպլաստիկա. նախատեսված է ներկած մազերի համար Բոտեքս կերատին. նախատեսված է գունաթափված, վնասված մազերի համար։ Կերատինային հարթեցման առավելություններից է նաև նյութի օրգանիկ լինելը, այն թույլատրելի է հղիներին, կերակրող մայրերին և անգամ երեխաներին: «Կերատինային ուղղման կարևոր գործոն է նաև այն, որ հարմար է գրեթե բոլոր տեսակի մազերի համար, այլընտրանք է քիմիական ուղղմանը, հեշտացնում է մազերի հարդարումը, տալիս է մազերին հարթություն, փայլ և առաձգականություն, պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից: Պրոցեդուրայի ընթացքում տհաճ հոտը, հնարավոր ալերգիկ ռեակցիաները, մազերի ծավալի տեսողական նվազումը փաստում են ընտրված նյութի անորակության մասին. այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մաշկի տեսակին և դրանով պայմանավորված նյութի ընտրությանը»,- մանրամասնեց վարսահարդար Գայանե Հակոբյանը: Կարևոր է նկատի ունենալ, որ կերատինային հարթեցման պրոցեդուրայից հետո, մազերը արմատների մոտ տեսողականորեն կորցնում են իրենց ծավալը, քանի որ դրանք դառնում են ավելի ծանր ու խիտ։ Դրանից խուսափելու համար փորձառու վարպետը արմատներից պետք է շեղվի մոտ 3-5 սմ-ով: Կերատինային հարթեցման արդյունքը տեսանելի է առաջին իսկ պրոցեդուրայից հետո, ազդեցությունը տևում է մինչև մեկ տարի: Վերականգնողական շրջանում խորհուրդ չի տրվում ներկել մազերը՝ հատկապես ամոնիակային ներկերով. ավելի լավ է դա անել կերատինային ուղղման պրոցեդուրայից 3-4 օր առաջ։ Կերատինային հարթեցումը պահանջում է նաև մազերի հետագա հատուկ խնամք. օգտագործեք մեղմ, առանց սուլֆատ շամպուններ, դիմակներ և խնամքի այլ միջոցներ:Ավելին18:4512.08.22 -
ԱռողջապահականՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարանՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Շարունակելով աջակցել առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ներդրման ջանքերին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով»,- նշված է հայտարարության մեջ: Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում: «Հզոր և բարելավված սառցային շղթան, որը հասանելի է ամբողջ երկրի առաջնային բուժհաստատություններին, կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլև՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար: Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկանց և երեխաներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու համար»,- ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած այս նշանակալի աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած երեք սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև իրականացրել է ՔՈՎԻԴ-19-ի և պատվաստումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ Բացի այդ, առողջապահության նախարարության և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 5000 բուժաշխատողների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր), ինչի շնորհիվ բուժաշխատողները բարելավել են իրենց հմտությունները և գիտելիքները։ «ԱՄՆ ՄԶԳ-ի, Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ ազգային գործընկերների միջև շարունակական գործակցությունն առանցքային նշանակություն ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, ինչպես նաև արդյունավետ պլանային պատվաստումների իրականացման հարցում՝ պատվաստվելու հնարավորություն ընձեռելով առավել խոցելիներին, հատկապես՝ երեխաներին և կանանց՝ ՔՈՎԻԴ-19-ի ապագա ալիքները և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների հնարավոր բռնկումները կանխելու, հայտնաբերելու և դրանց արձագանքելու նպատակով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։Ավելին18:2812.08.22 -
ՔաղաքականԷրդողանի կուսակցության պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահմանԹուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը այցելել է հայ-թուրքական սահմանային Աքյաքա շրջան, հայտարարել, որ տեխնիկական խմբերը թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում շարունակում են աշխատել: Ահմեդ Արսլանը ասել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։ Ըստ նրա՝ սահմանի բացվելով՝ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա Միջին Ասիա:Ավելին18:1512.08.22 -
ՍպորտԶիդանի որդին՝ Լուկան, կարող է հանդես գալ Լա լիգայումՖրանսիացի 24-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը, ով Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի որդին է, կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան»։ Զիդանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ կատալոնական թիմին։ Հիշեցնենք, որ Լուկան «Ռեալի» ակադեմիայի սան է։Ավելին18:0012.08.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանը քննարկում Է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկություններըԻրանը քննարկում Է միջուկային գործարքի վերականգնման՝ Եվոպայի երկրների առաջադրած առաջակությունները: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանը քննարկում Է ստացված առաջարկությունները, որպեսզի համոզվի, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին,- մեջբերում Է նրա խոսքը գործակալությունը:- Եվրոպայի առաջարկություններն ընդունելի կլինեն, եթե դրանք Իրանի նկատմամբ ապահովեն այն քաղաքական հարցերի լուծումը, որոնք կապված են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պատժամիջոցների եւ (միջուկային գործարքից ԱՄՆ-ի) դուրս չգալու երաշխիքների հետ»: Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Է արեւմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:4512.08.22 -
ԻրավականՀարուցվել և վարույթ է ընդունվել Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի քրգործը. Արցախի ՔԿԱրցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թ. օգոստոսի 12-ին` ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի ճանապարհահատվածում 1992 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ի.Ֆ.-ի վարմամբ HAVAL H9 մակնիշի և Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 1996 թ. ծնված Է.Գ.-ի վարմամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վերջինիս ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ 1971 թ. ծնված Հ.Գ.-ի, 1970 թ. ծնված Ն. Դ.-ի, 1972 թ. ծնված Լ. Մ.-ի և 1966 թ. ծնված Ս.Ն.-ի մահվան, իսկ վարորդ Է.Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործը: Հնարավոր է սա ավտոմեքենա և դրսումը-ի նկարն է Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քնիչը: Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3012.08.22 -
ՍպորտՀայտնի են հայ բռնցքամարտիկների առաջին մրցակիցները Թուրքիայում ընթացող ԵԱ-ումԹուրքիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության մեկնարկային օրը` օգոստոսի 12-ին, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը կմրցի էստոնացի Նիկտա Կորսունովի հետ, իսկ 60 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Գեորգիևի հետ։ 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմրցի մոլդովացի Գեորգի Դուգլեռի հետ, իսկ 70 կգ քաշային Հրաչ Խաչատրյանի մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Նաումենկոն է։Ավելին17:1712.08.22 -
ՀասարակականԱրցախում ողբերգական վթարից մահացած չորս կանանցից 2-ը քույրեր էին. նոր մանրամասներՍտեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ուենցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 4 կանանցից 2–ը հարազատ քույրեր էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչներից մեկը, որի համագյուղացին են մահացած կանայք: Բնակչի խոսքով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել աշխատանքի գնալու ժամանակ: «Քույրերը Հադրութից էին տեղահանվել եւ երկու տարի է՝ Այգեստանում էին ապրում։ Վարորդի վիճակը ծանր է, նա մահացած կանանցից մեկի որդին է»,- ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12–ին առավոտյան ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» եւ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով եւ աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Վերջինիս ուղեւորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) եւ Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:Ավելին17:1012.08.22 -
ԻրավականԿապանում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերելՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները նշված տնամերձ հողամասում հայտնաբերեցին կանեփի 42 բույս: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին17:1012.08.22 -
ՍպորտՍերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի չեմպիոնԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին չորրորդ մեդալը գրանցվեց: Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն հանդես 61 կգ քաշային սերյոժա Բարսեղյանը: Նա մի գլուխ բարձր էր մյուս մարզիկներից և հաղթեց մեծ տարբերությամբ, երկամարտի արդյունքով գրանցելով 236կգ (111+125) արդյունք: Սերյոժան նաև 2 փոքր ոսկե մեդալներ նվաճեց: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին վրացի և ադրբեջանցի ծանրորդները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ Ժորա Գրիգորյանը նվաճել էրր արծաթե մեդալ:Ավելին17:0312.08.22 -
Հրդեհ՝ Բարեկամավան գյուղումՕգոստոսի 12-ին, ժամը 12։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 14:12-ին: Այրվել են անասնագոմի տանիքում կուտակած անասնակեր (մոտ 120 հակ), տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆեր (մոտ 36 քմ):Ավելին17:0112.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱմերիկացիների 75 տոկոսը դժգոհ Է ԱՄՆ-ում տիրող իրավիճակիցԱմերիկացների շուրջ 75 տոկոսը դժգոհ Է այն բանից, թե ինչ իրավիճակ Է երկրում: Այս տվյալները հետեւում են սոցիոլոգիական հարցումից, որը կատարվել Է Fox News հեռուստաալիքի պատվերով եւ հրապարկվել օգոստոսի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում 2022 թվականի մայիսին դժգոհների բաժինը կազմել 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն հավասար Է եղել ընդամենը 53 տոկոսի: Այժմ երկրի իրավիճակից գոհ Է ամերիկացիների սոսկ 24 տոկոսը: Նախագահի պաշտոնում Բայդենի գործողություններին հավանություն Է տալիս հարցման մասնակիցների լոկ 42 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը հավանություն չի տալիս: Միացյալ Նահանգների ղեկավարի վարկանիշը բարելավվել Է այն հարցման համեմատությամբ, որը կատարվել Է մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին: Այն ժամանակ նախագահի գործողություններին հավանություն Է տվել հետազոտության մասնակիցների սոսկ 40 տոկոսը: Ամերիկացիների մեծ մասը նաեւ բացասաբար Է գնահատում Բայդենի գործունեությունը նաեւ որոշակի ոլորտներում: Այսպես, Ուկրաինայի իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքից դժգոհություն Է հայտնել 56 տոկոսը, նրա գործողությունները դրականորեն Է գնահատել միայն 40 տոկոսը: Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում: Ամբողջությամբ վերցված Սպիտակ տան արտաքին քաղաքական ուղեգիծը բացասաբար Է գնահատում 59 տոկոսը, դրական՝ 38 տոկոսը: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունից դժգոհություն Է հայտնել 55 տոկոսը, դրական գնահատական Է տվել լոկ 41 տոկոսը: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 6 – 9-ը: Դրան մասնակցել Է 1 002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:5412.08.22 -
ԻրավականՕշական գյուղի բնակչի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերելՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունները, օգոստոսի 10-ին Օշական համայնքում հայտնաբերեցին և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած կասկածի հիման վրա, ձերբակալեցին Ոսկեվազ գյուղի 48-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգվածով տարբեր քաշի 3 փաթեթ և մոխրացած հետքերով ապակե կաթուցիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:5212.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանն անհանգստանում Է, որ ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Թայվանի հետ կապված իրադրության ֆոնինՎաշինգտոնը կարող Է Թայվանի նեղուցում լարվածությունը, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի հետեւանքով, օգտագործել տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին: «Դա ոչ միայն աղաղակող եւ չհիմնավորված սադրանք Է, այլեւ քաղաքական ֆարս, որը դատապարտված Է ձախողման: Թայվանի նեղուցի ընթացիկ իրադրությունն առաջվա պես անհանգիստ Է: Մենք պահպանում ենք սթափությունը, քանի որ Միացյալ Նահանգները կարող են օգտվել այդ խնդրից եւ մեծացնել ռազմական ներկայությունը՝ փորձելով ստեղծել Էլ ավելի լուրջ ճգնաժամ»,-ասել Է Վան Լին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ «ԱՄՆ-ի դավաճանությունը եւ կանխամտածված սադրանքը թայվանյան հարցում կարող Է միայն Էլ ավելի խախտել նրա նկատմամբ վստահությունը Պեկինի եւ համաշխարհային հանրակցությա կողմից: Վան Ին հավելել Է, որ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս կղզու անկախության օգտին եւ կարող են հետեւել ԱՄՆ-ի օրինակին: Այդ պետությունների իշխանությունները «ճիշտ չեն գնահատում իրադրությունը», որը կարող Է հանգեցնել Չինաստանի հետ նրանց հարաբերությունների խարխլման, նախազգուշացրել Է դիվանագետը, հաղորդել Է դիվանագետը:Ավելին16:4712.08.22 -
ՏնտեսականՀՀ-ում կա 66.4 հազարը գործազուրկ երիտասարդՀՀ-ում կա 66.4 հազարը գործազուրկ երիտասարդԱվելին16:4612.08.22