Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:52
12.08.22
111

Ուկրաինական հացահատիկով բեռնված նավը թուրքական նավահանգստից ուղևորվել է Եգիպտոս

Img default alt hy

Ստամբուլում պարենային գործարքի ձեռքբերումից հետո Ուկրաինայից դուրս եկած, հացահատիկով բեռնված առաջին նավը՝ Razoni-ն, լքել է թուրքական Մերսին քաղաքի նավահանգիստն ու ճանապարհ ընկել դեպի Եգիպտոս: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երթուղիներին հետևող MarineTraffic ծառայությունը:

Razoni նավը դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից օգոստոսի 1-ին՝ 26 հազար տոննա եգիպտացորենով: Թուրքիայում 1.5 հազար տոննա հացահատիկ է բեռնաթափվել, որից հետո նավն ուղևորվել է Եգիպտոս:

Հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։