Լրահոս
2022-08-12
-
ՀասարակականԲարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դիԱյսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։Ավելին11:0012.08.22 -
ՀասարակականԿասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունըՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ):Ավելին10:4812.08.22 -
ՏնտեսականՍպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը«Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 82 հազար 198 դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 76 հազար 299 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 44 հազար 431 դրամ ամսական կտրվածքով։Ավելին10:3512.08.22 -
ՔաղաքականԱդրբեջանը տեղաշարժերի միջոցով փորձում է կանխել զինված դիմակայության, պայքարի հնարավորությունները․ ԱբրահամյանՀայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելին10:2212.08.22 -
ՔաղաքականՓաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել«2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է:Ավելին10:1012.08.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:0012.08.22 -
ԱրցախՀրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆՕգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից:Ավելին09:4512.08.22 -
ՀասարակականԿարդիականացվի ևս 5 բուժհաստատություն. ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արդիականացվելու է ևս 5 բուժհաստատություն:Ավելին09:3012.08.22 -
ՄիջազգայինԼատվիան և Էստոնիան դուրս են գալիս Չինաստանի հետ համագործակցության «16+1» ձևաչափիցԼատվիան և Էստոնիան դադարեցրել են մասնակցությունը Չինաստանի հետ համագործակցության «16+1» ձևաչափին։Ավելին00:0012.08.22
2022-08-11
-
ՄիջազգայինՈւկրաինան հարձակման է անցել, Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրումՌուս-ուկրաինական պատերազմը թեժանում է: Մեկ օրում ուկրաինական զորքի 20 հրամանատարական կետ ոչնչացնելու մասին է հայտարարել Դաշնության պաշտպանության նախարարությունը:Ավելին23:5011.08.22 -
ՔաղաքականՍուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունըԱյսօր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։Ավելին23:4311.08.22 -
ՔաղաքականԱրթուր Մարտիրոսյանը վրաց գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումներըՕգոստոսի 10-11-ն աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին23:4011.08.22 -
ՀասարակականՀայկական անձնագրով՝ Շենգենյան երկրներ. ռուսների ակտիվությունը՝ ՀՀ անձնագրերի ու վիզաների վարչությունումՀակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթով հնարավոր է դադարեցվի Շենգեն վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին:Ավելին23:3011.08.22 -
ՄիջազգայինՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. ՉավուշօղլուԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին:Ավելին23:2511.08.22 -
Հասարակական«Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել էԱմենաոսկյա ժամանակներ բնորոշման հետ համաձայն չեն «Զվարթնոց» օդակայանի մեկնումների սրահում հավաքվող հայերը, որոնք տոմս են առել մեկ ուղղությամբ:Ավելին23:2011.08.22 -
ՔաղաքականԹուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանԹուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է:Ավելին23:1211.08.22 -
ՀասարակականՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մանուկյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:Ավելին23:0011.08.22 -
ՀասարակականՋուր չկա, բերք չկա. Արարատյան դաշտին անապատացում է սպառնումԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է մեր երկրում: Իրաքից արևադարձային տաք օդ է ներթափանցում Հայաստան, այսօրվանից մինչև օգոստոսի 16-ը ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճան, կհասնի +42-ի:Ավելին22:5011.08.22 -
ՀասարակականԳայլերը Գողթանիկում հոշոտել են ֆերմերի շուրջ 70 կենդանուն. գյուղացիները փոխհատուցում են պահանջումՎայոց ձորի մարզպետարանը հրաժարվում է փոխհատուցում տալ Գողթանիկ համայնքի այն բնակիչներին, որոնց ընտանիքի կենդանիներին գայլերը հոշոտել են։Ավելին22:4511.08.22 -
Հասարակական38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մանկիշի 88 ՏQ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձան չհասած՝ «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:Ավելին22:4211.08.22