Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:33
12.08.22
104

Ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել մթերքով բեռնված երկու նավ

Img default alt hy

Այսօր ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել գյուղմթերքով բեռնված երկու նավ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Բելիզի դրոշի ներքո նավարկող SORMOVSKY փոխադրամիջոցը՝ 3,5 հազար տոննա ցորենով, դուրս է եկել Չերնոմորսկ նավահանգստից և շարժվում է դեպի թուրքական Թեքիրդաղ։ Մարշալյան կղզիների դրոշի ներքո գտնվող STAR LAURA նավը՝ 60 հազար տոննա եգիպտացորենով, դուրս է եկել Յուժնի նավահանգստից և ուղևորվել Իրան։

Ուկրաինայի նավահանգիստներից նավերի մեկնումը նախկինում հաստատվել էր Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի կողմից։