Լրահոս

2022-08-12
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն աճել Է գրեթե վեց անգամ
    2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստան Է այցելել Ռուսաստանի 403,9 հազար քաղաքացի, ինչը 486,1 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում եւ 52,9 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Զբոսաշրջության ազգային վարչակազմի կայքում: Գերատեսչության տվյալներով՝ միջազգային ճանապարհորդների՝ Վրաստան այցերի թիվը 2022 թվականի հունվար-հուլիսին 214,4 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Վրաստանը տարվա սկզբից ի վեր յոթ ամսվա ընթացքում ընդունել Է 2,3 միլիոն միջազգային այցելուների՝ 52,8 տոկոսով պակաս, քան մինչեւ 2019 թվականի համավարակը: Այցելությունների ընդհանուր թվից 1,7 միլիոնը եղել են տուրիստական, ինչը 162 տոկոսով ավելի, քան 2021 թվականի հունվար-հուլիսին: 2019 թվականի համեմատությամբ հոսքը վերականգնվել Է 61,9 տոկոսով: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն Է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով: Միայն 2022 թվականի հուլիսին երկիր Է այցելել Ռուսաստանի 156,7 հազար քաղաքացի, ինչը 525,5 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանում եւ 1,5 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Նաեւ աճել Է վրացական սփյուռքի այն ներկայացուցիչների թիվը, որոնք այցելում են պատմական հայրենիք: Հունվար-հուլիսին նրանք Վրաստան են ժամանել 147,2 հազար անգամ: Դա 136 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը:
    16:26
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար
    Անգլիայի վեց քաղաքներ եւ Գլազգոն մտել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակ, որը Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) որոշմամբ 2023 թվականին կկայանա Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը ԵՀՄ-ի հետ պետք Է ընտրի հաղթող քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շնորհավորում ենք Բիրմինհամին, Գլազգոյին, Լիդսին, Լիվերպուլին, Մանչեսթրին, Նյուքասին եւ Շեֆիլդին: Հայտերի բազմազանությունը, որոնք ստացվել են Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից, ցնցող Էր,- հայտարարել Է կորպորացիայի ներկայացուցիչ Քեյթ Ֆիլիպսը:- Մենք ձգտում ենք առաջիկա մրցույթը դարձնելու հիրավի բացառիկ եւ ունակ պատշաճը հատուցելու ինչպես գեղեցիկ երկիր Ուկրաինային, այնպես Էլ արժանի ներկայացնելու Մեծ Բրիտանիայի երաժշտական եւ ստեղծագործական տաղանդներին իրենց ամբողջ բազմազանությամբ»: Մրցույթն ընդունելու ցանկություն Էին հայտնել Բրիտանիայի 20 քաղաքներ, որոնցից ընտրվել Է յոթը, որոնք ունեն նման մասշտաբի միջոցառումների կազմակերպման առավել մեծ փորձ: Այժմ դրանք պետք Է պատրաստեն ավելի մանրամասն հայտեր, որոնք կքննարկի կորպորացիան: Հաթող կդառնա այն քաղաքը, որը կհավաքի առավելագույն թվով բալեր մի շարք ցուցանիշներով, որոնք կգնահատի Բի բի սին: Սպասվում Է, որ մրցույթի անցկացման վայրը հայտնի կդառնա աշնանը: «Եվրատեսիլի» 66-րդ մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրինում, հաղթանակ տարավ ուկրաինական Kalush Orchestra հիփ հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով: Երկրորդ տեղը բաժին հասավ Մեծ Բրիտանիային, իսկ երրորդն՝ Իսպանիային: Ըստ ավանդույթի «Եվրատեսիլն» անցկացվում Է այն երկրում, որը հաղթանակ Է տարել նախորդ մրցույթում: Ուկրաինան հայտարարել Է 2023 թվականին «Եվրատեսիլն» ընդունելու պատրաստակամության մասին, սակայն ԵՀՄ-ն հայտնել Է, որ մրցույթը հնարավոր չի լինի անցկացնել Ուկրաինայում մասակիցների անվտանգության ապահովման բարդությունների պատճառով: Այդ առնչությամբ ԵՀՄ-ն սկսել Է բանակցություններ Բի բի սիի հետ Միացյալ Թագավորությունում մրցույթը կազմակերպելու շուրջ եւ համաձայնություն Է ստացել: Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլը» կազմակերպել Է ութ անգազմ՝ ավելի, քան ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ երգի մրցույթը թագավորությունում տեղի Է ունեցել 1998 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:19
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի շուրջ 60 հասցեներից դուրս են բերվել կանգնակները
    Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությանը: Վերջի երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել: Հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են արձանագրությունները, տնտեսվարողները՝ տուգանվում:
    16:12
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օգոստոսի 11-12-ին հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: Նշվում է, որ օգոստոսի 11-12-ին գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
    16:05
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Oգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով
    Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 12-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օգոստոսի 12-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    15:58
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել
    Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Պակիստանի առևտրի նախարար Սեյիդ Նավիդ Քամարը։ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։
    15:51
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպական երկրները Ֆրանսիային օգնության են եկել՝ պայքարելու բնական հրդեհների դեմ
    Եվրոպական երկրների ավելի քան 360 հրշեջներ ժամանել են Ֆրանսիայի հարավ-արեւմուտք՝ օգնելու ֆրանսիացի գործընկերներին բնական սաստիկ հրդեհների դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է BFMTV-ն: «Ընդհանուր առմամբ ավելի քան 360 գործընկերներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից եւ Ավստրիայից օգնում են ֆրանսիացի հրշեջներին»,-հաղորդում Է հեռուստաալիքը: Մասնավորապես, 65 հրշեջ եւ 24 մասնագիտացված մեքենա ուղարկվել են Գերմանիայից, 146 հրշեջ եւ 49 մեքենա՝ Լեհաստանից, 77 հրշեջ եւ 14 մեքենա՝ Ռումինիայից, 73 հրշեջ եւ 14 մեքենա՝ Ավստրիայից: Բացի այդ, հրդեհների դեմ պայքարելու համար երկուական մասնագիտացված ինքնաթիռներ են մոբիլիզացվել Հունաստանից ու Շվեդիայից: Ֆրանսիայի 19 դեպարտամենտներում գործում Է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ. այդ միջոցը սահմանվում Է մարդկանց ու տնատնտեսություններին հասցվող հավանական վնասի առաջացման դեպքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրյակին հայտարարել Է, որ ԵՄ-ից օգնություն Է սպասում հրդեհների մարման համար, որոնք առաջացել են անոմալ տապի եւ երաշտի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:44
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 27 810 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա առավելագույնն Է մարտի 21-ից ի վեր
    Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 27 810-ով՝ մեկ օր առաջվա 25 815-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 21-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 28 709 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 824 282 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 57՝ մեկ օր առաջվա 52-ի դիմաց՝ ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 011 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել ը 14 320՝ մեկ օր առաջվա 14 221-ի դիմաց՝ մինչեւ 18 104 261: Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացրել են 2 619 քովիդով հիվանդ՝ մեկ օր առաջվա 2 525-ի դիմաց (աճը՝ 3,7 տոկոս): Հոսպտալացումների թիվն ավելացել Է 41 տարածաշրջաններում եւ նվազել 39-ում, եւս 5 տարածաշրջաններում իրադրությունը չի փոխվել. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:37
    12.08.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ելենովկայի քրեակատարողական հիմնարկի հրթիռակոծման համար ռուսները մեղադրում են Կիևին
    Ռուսաստանն ու Դոնեցկի տեղական իշխանությունը ուկրաինական կողմին են մեղադրում Ելենովկայի քրեակատարողական հիմնարկի հրթիռակոծման համար: Ելենովկայի բանտում էին ուկրաինական բանակի, այսպես կոչված, «Ազով» գնդի զինվորները, որոնք բերման էին ենթարկվել այն բանից հետո, երբ Ազովստալ գործարանը անցել էր ռուսական ուժերի վերահսկողության տակ: Ըստ Դոնեցկի իշխանության՝ ուկրաինական բանակը որոշել է հարվածել քրեակատարողականին՝ նախկին ծառայակիցներին լռեցնելու համար, որովհետև նրանք սկսել էին խոսոտովանական ցուցմունքներ տալ:
    15:31
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մաքսանենգների և սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին
    Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Ադրբեջանը», մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ: Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը ՝ Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն, վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել: Ձերբակալվածի մոտից առգրավվել է մոտ 8 կգ մարիխուանա, ատրճանակ և փամփուշտներ։
    15:28
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուտը թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով․ Ղազինյան
    Մենք այդքան հարուստ չենք, որ թույլ տանք ժողովրդին խաբել, ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով: Սուտն ու կեղծիքը քայքայել են մարդկանց վստահությունն ու հավատն ինչպես միմյանց, այնպես էլ պետության նկատմամբ: Ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, ամեն ինչի մեջ սուտ են փնտրում, կեղծավորություն են տեսնում: Պետք է փոխել ու փոխվել, չստել, լինել անկեղծ, ընդունել ու խոստովանել սխալները, ցույց տալ դրանք ուղղելու ձևերն ու մեթոդները: Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը . . .», - գրել է նա:
    15:23
    12.08.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կանգնեցնել Զելենսկիին». Մոսկվան պնդում է՝ Կիևը միջուկային սպառնալիք է ստեղծում աշխարհի համար
    Ռուսական կողմի խնդրանքով՝ ՄԱԿ-ը անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել ու քննարկել Զապորոժիեյի ատոմակայանին սպառնացող վտանգի թեման: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Կիևին է մեղադրել աշխարհի համար միջուկային աներևակայելի մասշտաբի սպառնալիք ստեղծելու համար: Վասիլի Նեբենզյան պահանջել է կանգնեցնել Զելենսկիին:
    15:22
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Ռուբինյան-Քըլըչ շփումների վերաբերյալ
    Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին: Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում և հեռախոսազրույց են ունեցել ավելի քան 500 անգամ։ «Ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների տրանսպորտի, առևտրի և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նորմալացման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերի տեխնիկական ասպեկտները։ Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել տեխնիկական պատվիրակությունների կողմից ձեռնարկվելիք քայլերը եւ կազմել ճանապարհային քարտեզ։ Հաջորդ հանդիպման վայրը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, դեռ հստակեցված չէ»,-նշվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում քայլ առ քայլ առաջ գնալու շուրջ կա համաձայնություն։
    15:21
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը
    Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը, ինչը տանում Է հենց Ֆինլանդիայի ներսում հետաքննությունների ուշացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան: «Ֆինլանդիայի իշխանություններն այլեւս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում Է ոստիկանական հետաքննությունների եւ դատական գործընթացների ուշացման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Գարնանը ԵՄ-ի արդարադատության նախարարները դատապարտել են Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ հայտարարել՝ այլեւս Ռուսաստանի հետ քրեական հետաքննություններում չհամագործակցելու որոշման մասին: Ֆինլանդիայի արդարադատության նախարար Աննա Մայա Հենրիկսոնը որոշում Է ընդունել սառեցնել երկու երկրների միջեւ քրեական եւ դատական համագործակցությունը: «Ֆինլանդիայում ֆիննական եւ ռուսական իշխանությունների միջեւ համագործակցության խզումը կհանգեցնի Էլ ավելի երկարատեւ քրեական հետաքննությունների եւ դատական գործընթացների»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ամբաստանյալների նկատմամբ քրեական մեղադրանքների վաղեմության ժամկետը նաեւ կարող Է լրանալ, եթե մեղադրանքները ժամանակին չառաջադրվեն, ճշտում Է YLE-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:14
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ո՞վ է Ալիևից ադրբեջանական անձնագիր խնդրող «Ղամբարյանը». պետական դավաճանության դեպքեր
    Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Իլհամ Ալիևից ադրբեջանական անձնագիր խնդրելու հայտարարությամբ համացանցում հանտի դարձած ոմն Վահե Ղամբարյանի մասին այսօր տեղեկություններ է հրապարակել Հայաստանի դատախազությունը: Իրավապահները պարզել են, որ տղամարդուն 2017 թվականին են հավաքագրել օտարերկրյա պետության հատուկ ծառայությունները: Ղամբարյանը իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ: Այս տարվա հունիսի 7-ին մեկնել Թբիլիսի և նկարահանել ու տարածել հայտնի տեսանյութը: Դա դատախազությունը որակում է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ: Այս դեպքից բացի, ևս մեկ պետական դավաճանության մասին է հայտնել դատախազությունը: Թուրքիայում բնակվող ոմն Ի.Վ. հավաքագրվել է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից և «Ֆեյսբուքում» բացահայտ հակահայկական հայտարարություններ արել, գովաբանել Ադրբեջանի իշխանությանը: Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործեր:
    15:14
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Գետափ-Մարտունի ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայող Ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/12/1219939/
    15:11
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առաջին անգամ արհեստական եղջերաթաղանթ է փոխպատվաստվել 20 պացիենտի
    Եվրոպացի, հնդիկ և իրանցի բժիշկներն առաջին անգամ բարեհաջող կերպով արհեստականորեն աճեցրած եղջերաթաղանթ են փոխպատվաստել թույլ տեսողությամբ երկու տասնյակ մարդկանց: Դա վերադարձրել է կամ բարելավել նրանց տեսողությունը: Այս մասին հաղորդվում է Nature Biotechnology ամսագրում: Արդյունքների մասին հայտնել է շվեդական Լինչյոպինգի համալսարանի մամուլի ծառայությունը: ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ եղջերաթաղանթի վնասումը կուրության ամենատարածված պատճառներից չորրորդն է։ Գիտնականներն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում են այս խնդրի լուծման վրա՝ փորձելով ստեղծել արհեստականորեն աճեցված եղջերաթաղանթ: Ըստ գիտնականների՝ այս հյուսվածքը հիմնականում բաղկացած է կոլագեն- սպիտակուցից, որը կարելի է ստանալ ցողունային բջիջների միջոցով կամ մարդկանց ու կենդանիների մարմնի տարբեր հյուսվածքներից։
    15:07
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. նախաձեռնվել են քրեական վարույթներ
    ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017 թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022 թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Բացի այդ, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022 թ. ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի (պետական դավաճանությունը) 1-ին մասով և 424-րդ հոդվածի (լրտեսությունը) 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
    15:07
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայի վարչապետը չորրորդ անգամ Է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
    Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 12-ին չորրորդ անգամ Է կորոնավիրուսի դեմ պատվաստում անցել: Նա ստացել Է Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի խթանիչ դեղաչափ: Ինչպես եւ մյուս երեք դեպքերում կառավարության 65-ամյա ղեկավարի իմունացումը տեղի Է ունեցել լրագրողների ներկայությամբ: «Սա շատ կարեւոր պատվաստում Է ինչպես հենց ձեզ համար, այնպես Էլ նրանց համար, ովքեր ձեզ շրջապատում են, ուստի անպամյան պատվաստվեք չորրորդ անգամ»,- մեջբերում Է նրա խոսքը Fuji TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչով պատվաստվել Է բնակչության մինչեւ 82,1 տոկոսը, որի թիվը հասնում Է գրեթե 126 միլիոնի: Երրորդ դեղաչափն ստացել Է 63,5 տոկոսը: Միեւնույն ժամանակ 65 տարեկանից բարձր մարդկանց իմունացման մակարդակն զգալիորեն բարձր Է. երեք դեղաչափով պատվաստվել Է տարեց մարդկանց արդեն 90,5 – 93 տոկոսը: Այժմ ընթանում Է հերթական խթանիչ պատվաստման իրականացման արշավը. չորրորդ դեղաչափն ստացել Է 65 տարեկանից բարձր ավելի քան 17 միլիոն մարդ, իսկ զանգվածային իմունացումն, ինչպես սպասվում Է, կսկսվի աշնանը: Համավարակի ամբողջ ժամանակ Ճապոնիայում կորոնավիրուսով Է վարակվել առնվազն 15,1 միլիոն մարդ, ավելի քան 34,5 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:00
    12.08.22
    Ավելին