Լրահոս
2022-08-12
-
Արտաքին քաղաքականությունՖրանսիայում հանդես են եկել Ռուսաստանի հետ երկխոսության ուղու պահպանման օգտինՖրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության համար հնարավորությունը պահպանելու օգտին, որն անհրաժեշտ կլինի, երբ գա բանակցությունների ժամանակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոտոսի 12-ին «Ֆրանս Էնֆո» ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը: ' «Ռուսաստանի հետ երկխոսության համար ուղին անհրաժեշտ Է պահպանել այն պահի համար, երբ գա բանակցությունների ժամանակը,- ասել Է Լեժանդրը:- Այժմ բանակցությունների փուլը չԷ, այժմ մարտական գործողությունների փուլն Է, բայց կգա այն պահը, երբ բանացությունների փուլն անհրաժեշտ կդառնա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:5112.08.22 -
Արտաքին քաղաքականությունՔաբուլում թալիբներին պատկանող մեդրեսեի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել Է «Թալիբան» շարժման ավագ հոգեւորականներից մեկի՝ Ռահիմուլլա Հաքանիի դպրոցում օգոստոսի 11-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Aamaj News լրատվական գործակալությունը: Ինչպես գրում Է գործակալությունը, վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq ռեսուրսը, հարձակումը կատարվել Է խմբավորման՝ Հալիդ Լողարի անունով անդամի կողմից: Իր հերթին Քաբուլի ոստիկանության մամուլի ծառայության պետ Հալիդ Զադրանը հայտնել Է, որ շեյխ Ռահիմուլլա Հաքանին պայթյունի հետեւանքով իրեն պատկանող դպրոցում զոհվել Է եղբոր հետ միասին: Նաեւ տուժել Է երեք ուսանող: Զադրանը պայթյունը որակել Է «բարբարոսական» գործողություն եւ հավելել, որ թալիբներն այդ հարձակումն անպատասխան չեն թողնի: Մեդրեսեի (մուսուլմանական կրոնա-լուսավորչական ուսումնական հաստատություն) վրա հարձակումը նախօրյակին, երեկոյան, տեղի Է ունեցել Շաշ-Դարաքի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:4412.08.22 -
ՀայաստանԵրևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը օգոստոսի 15-ին կդադարեցվիլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 15-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի (մասնակի), Նորքի 1-ին նրբանցքի (մասնակի), Նորքի 2-րդ փողոցի առանձնատների գազասպառողների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ նույն օրը ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ծատուրյան, Ավետիսյան, Ստեփանյան, Իսակովի, Ալավերդյան, Սարոյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին12:3712.08.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ռուբինյանը Քըլըչի հետ հեռախոսով խոսել է, բայց ոչ 500 անգամԱվելին12:3012.08.22 -
ԻրավականԳեղարքունիքի բնակիչը գերեզմանատանն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա տղայի նկատմամբSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/12/1219909/Ավելին12:2812.08.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆՈւկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը: «Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում: «Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:2112.08.22 -
Առողջապահական«Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։ «Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում, սակայն նորածինը մահացած է ծնվել», - նշեցին հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը: Սահակ Ս.-ն արդեն տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է: Ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։Ավելին12:1712.08.22 -
ՔաղաքականՎիետնամն ԱՄՆ-ին և Չինաստանին կոչ Է արել չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցումՎիետնամը կողմերին կոչ Է անում դրսեւորելու զսպվածություն եւ չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտարարել Է արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թի Թու Հանգը, օգոստոսի 12-ին հաղորդել Է Վիետնամի լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել Է Թավանի հարցի շուրջ Հանոյի հետեւողական դիրքորոշումը, որը, նրա խոսքով, հստակորեն արտացոլված Է համատեղ փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Վիետնամի եւ Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակով փոխադարձ այցերի ժամանակ: «Անշեղորեն հետեւելով «մեկ Չինաստանի» սկզբունքին՝ Վիետնամը հուսով Է, որ շահագրգիռ կողմերը կդրսեւորեն զսպվածություն, չեն բորբոքի լարվածությունը Թայվանի նեղուցում, ակտիվորեն կնպաստեն խաղաղությանը, կայունությանը, համագործակցությանը եւ զարգացմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Լե Թի Թու Հանգը: Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանը Վիետնամի կարեւոր գործընկերներն են: Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններն ազդում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա գլոբալ մասշտաբով: «Վիետնամը ցանկանում Է, որ երկու երկրները պահպանեն առողջ եւ կայուն հարաբերություններ եւ բոլոր տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իր կոմից Վիետնամը կշարունակի առաջ տանել հարաբերությունները երկու երկրների հետ, որոնք հիմնված են անկախության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա՝ ի բարօրություն մարդկանց, հանուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ընդգծել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:1412.08.22 -
ՍպորտՎերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը. «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով: Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ: Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաեւ անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար: Միեւնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը: Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում: Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում: Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները: Կոչ ենք անում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ: Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»:Ավելին12:0912.08.22 -
ՍպորտԾանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերանՀայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: «Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ: Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով: Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է ծանրորդը:Ավելին12:0712.08.22 -
ՔաղաքականՆախկին ընկերներիցս մեկն ասաց. «ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ Չեմ հասկանում, թե ոնց չենք խելագարվում: Կամ էլ՝ չեմ հասկանում, որ արդեն խելագարվել ենք: Իշխանության մեջ իմ նախկին բազմաթիվ ընկերներ (անվանական էլ մի օր գուցե ասեմ), ո՞նց եք ապրում, ո՞նց եք հենց էս պահին գլուխներդ բարձին դրել ու քնել: Ես ձեր... Բերձորն ու Աղավնոն հանձնել եք, բնակչությանը հրահանգել եք արագ լքել տարածքն ու սենց անտե՞ր թողել: Ո՞նց եք այդ մարդկանց թողել փողոցում իրենց երեխաների ու իրերի հետ միայնակ: Հիմա ո՞նց անեն, որտղի՞ց փող գտնեն, որ բեռնատարներ վարձեն ու լքեն ձեր կողմից թուրքին նվիրված իրենց տները: Էդ մարդկանց տունն ու տեղը ձեռքներից խլել եք ու անտեր թողել, որ ոնց ուզում են իրնց գլխի ճարը տեսնե՞ն: Դուք ո՞ւմ եք ներկայացնում, դուք ո՞ր պետության իշխանությունն եք, դուք ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն եք: Մարդկանց տնազուրկ եք դարձրել ու ձեզ ատողնե՞րս պիտի այդ մարդկանց թև ու թիկունք լինենք: Տո այ նախկին ընկերներ, ստիպեք ձեր վարչապետին, պարտադրեք իր շարասյան տասնյակ ջիպերով, պարեկների համար տասնյակ միլիոններով գնված Տոյոտաներով, տո բանակի բեռնատարներով և ուղղաթիռներով, տո ձեր սեփական մեքենաներով գնան ու փողոցում ձեր թողած մարդկանց ու իրերը տեղափոխեն: Ո՞վ եք դուք, հայի թշնամի՞ն եք դուք, թո՞ւրք եք դուք... էս ի՞նչ եք անում... Ես ձեր... Հ.Գ. Այդ նախկին ընկերներիցս մեկի հետ կապվեցի, չդիմացա, ասում եմ ո՞ւր եք, ինչի՞ չեք կազմակերպում մարդկանց տեղափոխումը, պետություն եք ներկայացնում: Պատասխանեց՝ ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք...Ավելին12:0512.08.22 -
ԱրցախԻ՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲերձորի միջանցքում կառուցված ու կառուցվող ճանապարհներին է անդրադարձել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։ Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ–Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց՝ հայտնել ավարտի մասին։ Ավելի քան 11 կմ լայնությամբ և 21 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ Շենով, շարունակվում դեպի Շին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։ Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք, այնտեղից էլ կշարունակվի դեպի Տեղ ու կմիանա Գորիս տանող մայրուղուն։ Մանրամասները՝ տեսանյութումԱվելին12:0312.08.22 -
ՍպորտԲրազիլական «Վասկո դա Գաման»-ի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ինՈւրարտուն» նոր համալրում ունի` ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։Ավելին12:0012.08.22 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայիցՍլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Սլովան»-ը չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան»-ը մրցեց հունական «Օլիմպիակոս»-ի հետ և զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հարվածաշարում առավել դիպուկ էին հունական ակումբի ֆուտբոլիստները` 4:3: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:Ավելին11:5312.08.22 -
ՀասարակականՄարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.Ավելին11:4512.08.22 -
ՔաղաքականԿանադայի արտգործնախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։ «Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնդրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը»։Ավելին11:3112.08.22 -
ՔաղաքականԲերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին«Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։Ավելին11:3012.08.22 -
ՔաղաքականԻ՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию». Կոլերով«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է: Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»: - Հայաստանում հիմնականում դեպրեսիվ տրամադրություններ են, մարդիկ ոչ մի լավ բան չեն սպասում: Թեև բնակչության մեծ մասի հայացքն ուղղված է դեպի Հյուսիս, բայց այսօր ռուս խաղաղապահներին մեղադրում են պասիվության մեջ, մեր վարչապետը նույնիսկ խոսեց ռուսական կողմի թողտվության մասին, որի պայմաններում էլ տեղի ունեցավ վերջին սրացումը շփման գծում: Դուք համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ինչի՞ հետ է կապված խաղաղապահների պասիվությունը: - Ինչո՞ւմ է պասիվությունը: - Նրանում, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կրակում են, օրինակ, իսկ ռուս խաղաղապահները չեն պատասխանում: - Դե, կրակելն անձրևի նման մի բան է դարձել: Իսկ Երևանը կատարե՞լ է պայմանավորվածությունները: - Այո, հիմնականում, միայն Լաչինին զուգահեռ ճանապարհը չենք սարքել, դրա համար էլ դեռ ժամանակ կա, ի՞նչ պրետենզիա ունեք Երևանին: - Հայկական զորքը միայն հիմա է դուրս բերվել, բառացիորեն հենց հիմա, այն էլ միայն վերջին սրացման պահին: Երևի թե պետք է նախ կատարել պայմանավորվածությունները և հետո նոր պահանջներ ներկայացնել: Դա` առաջինը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Խաղաղապահները ընդամենը միջնորդ են հակամարտող կողմերի միջև և չեն կարող ոչ մի կողմից հանդես գալ: Դա ևս փաստ է: Նրանք չեն կարող պարտավորություն վերցնել, օրինակ, կառուցելու Լաչինի այդ զուգահեռ ճանապարհը: Ո՞վ չի կառուցել այն: Հայաստանը չի կառուցել: Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտել է: Բերձորը դատարկ է, ես անցել եմ ու տեսել եմ, որ այնտեղ մարդ չկա: - Բայց Բերձորում կան որոշ քանակով բնակիչներ, շատ չեն, բայց կան, Լաչինի այդ երեք բնակավայրում մոտ 100 ընտանիք է մնացել: - Ոչ: Օֆիցիալ տվյալներով, այնտեղ 10 մարդ կա: Բերձորում ոչ մի մարդ չի մնացել: Ես այնտեղով անցել եմ ու պատահաբար տեսել եմ կանգառում մի երիտասարդ կնոջ երկու երեխաների հետ, վերջ: Օֆիցիալ տվյալներով Բերձորը դատարկ է: Ինչո՞ւ են հայկական իշխանությունները պահանջում, որ Բերձորի շրջակայքում մարդիկ չայրեն իրենց տները: - Դա հերքվել է Արցախի իշխանությունների կողմից, ասել են, որ նման բան չի եղել, որ մարդիկ սխալ են հասկացել, որ ասվել է՝ որպես բարոյական փոխհատուցում կարող եք այրել տները: - Դա միայն խոսակցություն է: Բնակիչներին ասել են՝ մի ոչնչացրեք տները, որովհետև փոխհատուցումը վճարում է Ադրբեջանը եւ այլն: Հենց սկսում ենք խորանալ այս հարցերի մեջ, շատ տխուր պատկեր ենք ստանում: Օրինակ, ես, որպես երրորդ կողմ, ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնել Բերձորով անցնող Լաչինի միջանցքի գործարկումը և նոր ճանապարհ կառուցել: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում: Ասենք, ինչ-որ մարդիկ ուզում են փող ծախսել: Իտալիայում, օրինակ, ճանապարհաշինության համար հատկացված գումարների 40 տոկոսը մարդիկ դնում են իրենց գրպանը: Հիմարներ, որոնք սա չեն հասկանում, չկան, բայց քաղաքական իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ է պետք մի Լաչինի միջանցքը փոխել մեկ այլ միջանցքով, կամ ճանապարհով: - Անկեղծ ասած, մենք էլ դա չենք հասկանում, բայց դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մեկն է և ամենևին հայկական կողմի պահանջը չէ: - Ախ, ուզում եք ասել, էլի Պուտի՞նն է մեղավոր: - Ես նման բան չասացի, բայց պատասխանատու են ստորագրողները: Ի վերջո, ես ներկայացնում եմ հասարակ մարդկանց տեսակետը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փաստաթղթի տրամաբանությանը և Նիկոլ Փաշինյանին են մեղադրում դրա համար: Բայց ունենք այն, ինչ ունենք: - Գիտե՞ք ինչ եմ ուզում ասել: Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը տեսանելի է ամբողջ աշխարհին: Հիմարներ չկան: Միակը, ինչը զորքերի դուրս բերումը հետո կապում է Հայաստանը Արցախի հետ` սուբվենցիաներն են, դոտացիաները, էլ ոչինչ: Ես ձեզ հարց տամ: Ասենք, դուք ղեկավարում եք 100 հոգանոց կոլեկտիվ, և ձեզ դոտացիա են տալիս են ոչ թե 100, այլ 300 հոգու համար: Ինչո՞ւ: - Որ գրպա՞նս դնեմ: Չգիտեմ… - Պատասխանը հռետորական է՝ դա բիզնես է: Եւ հիմա դա տեղի է ունենում: Բիզնեսը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, բայց այն կա, կատարվում է: - Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը: - Դա հասկանալի է: Եւ հիմա Ռուսաստանի խնդիրը և ռուս խաղաղապահների խնդիրը, ինչպես ես եմ հասկանում, նրանում է, որ պահպանեն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ վճարումները, դոտացիաները Ռուսաստանը ստիպված է լինելու վերցնել իր վրա: Իհարկե, ոչ բիզնես-չափերի: Ռուսաստանը չունի դրա վրա փող սարքելու խնդիր: Բայց կլինի ռեզերվային ֆոնդ, որի ապահովումը Ռուսաստանը կվերցնի իր վրա: Այն իր վրա վերցնելու համար Ռուսաստանը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Ադրբեջանը, Ռուսաստանը և, հավանաբար, Թուրքիան: Համար մեկ հարց՝ 100 տարի առաջ արդեն եղել են պայմանավորվածություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը: Դրանց արդյունքում տրվել են երաշխիքներ, որ Ռուսաստանն իր հովանու տակ կվերցնի Նախիջևանի մարզը: Նախիջևանում, այնուամենայնիվ էթնիկ զտում եղավ: Երաշխիքները չգործեին: - Եւ հիմա էլ չեն գործի, կարծում եմ: - Տեսեք, դուք նախօրոք արդեն որոշեցինք: - Մենք ելնում ենք նրանից, ինչին ամեն օր ականատես ենք լինում: - Եթե դրանք չաշխատեն, եթե հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքից դուրս գա, հեռացվի այնտեղից, ապա մեր խաղաղապահները պետք չեն լինի, դա կլինի վերջը, ուրեմն հարցը կփակվի: Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը, ըստ տարածքի: - Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞: - Վախենամ՝ ոչ: -Իսկ ինչո՞ւ: - Որովհետև Ադրբեջանը չի ուզում: -Եւ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա: - Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եւ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների ներկայությունը պահպանելու համա՞ր: - Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ: - Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից:Ավելին11:2512.08.22 -
Հասարակական«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացելՕգոստոսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը, գրել է shamshyan.com-ը։Ավելին11:1812.08.22 -
ՀասարակականՑանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ ԴումանյանԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.Ավելին11:1512.08.22