Լրահոս
Իրավական
14:08
12.08.22
147

Արտաշատի ոստիկանները Մրգանուշ գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր

Img default alt hy

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ:

Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են: