Լրահոս
Միջազգային
13:26
12.08.22
108

Նյու Յորքի վարորդները ստիպված կլինեն վճարել խցանումների համար

Img default alt hy

Նյու Յորքում, որը համարվում է ԱՄՆ ամենամեծ խցանումներ ունեցող քաղաքը, քաղաքային իշխանությունները որոշել են ստիպել վարորդներին վճարել Մանհեթենի որոշ շրջաններ մուտք գործելու համար։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ՝ վճարը գանձվելու է վարորդներից, ովքեր մուտք են գործում կամ մնում են Մանհեթենի կենտրոնում գտնվող 60-րդ փողոցի և կղզու հարավային ծայրում գտնվող Battery Park-ի միջև ընկած հատվածում: Նման նախաձեռնությունը կնվազեցնի Մանհեթեն մուտք գործող մեքենաների թիվը 15-20 տոկոսով։ Մուտքի վճարը նախատեսվում է մտցնել 2023 թվականի վերջին։ Ակնկալվում է, որ պիկ ժամին մուտքի համար մեկ վարորդից կգանձվի ոչ ավելի, քան 23 դոլար, իսկ գիշերը գումարը կարող է կազմել 5 դոլար:

Քաղաքային իշխանությունները գաղափարին հավանություն են տվել դեռ 2019թ. Նախատեսվում էր դրամահավաք սկսել 2021 թվականին, սակայն այն ժամանակ կառավարությունն ընթացք չտվեց ծրագրին:

Բնապահպանական գնահատման արդյունքների համաձայն՝ նախաձեռնությունը կնվազեցնի խցանումների քանակը և կբարելավի օդի որակը։ Բացի այդ, ակնկալվում է, որ հասարակական տրանսպորտի ժողովրդականությունը կաճի 1-2 տոկոսով: Մուտքի վճարների ներդրման շնորհիվ հնարավոր կլինի նաև տարեկան 1-1,5 միլիարդ դոլար աշխատել, դրանք կծախսվեն հասարակական տրանսպորտի զարգացման վրա։

Աշխարհի միակ քաղաքը, որտեղ մուտքի նման վճար է ներդրվել, Լոնդոնն է։ Այն գործում է 2003 թվականից։