Լրահոս
Քաղաքական
14:21
12.08.22
109

Սուրեն Մանուկյանի ձերբակալումը ՀՅԴ-ն համարում է «ընդդիմությանը վարկաբեկելու փորձ»

Ընդդիմությանը վարկաբեկելու փորձ է համարում դաշնակցությունը ՀոՀիԴա նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալումը: Նա ու ևս մեկ քաղաքացի մեղադրվում են նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորը` Գրիշա Քոքոբելյանին առևանգելու համար: 

Ըստ Քննչական կոմիտեի՝ Տավուշի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչին դիմակավորված անձինք առևանգել են հուլիսի 27-ին, օգոստոսի 2-ին՝ ազատ արձակել: