Լրահոս
Միջազգային
15:44
12.08.22
122

Եվրոպական երկրները Ֆրանսիային օգնության են եկել՝ պայքարելու բնական հրդեհների դեմ

Img default alt hy

Եվրոպական երկրների ավելի քան 360 հրշեջներ ժամանել են Ֆրանսիայի հարավ-արևմուտք՝ օգնելու ֆրանսիացի գործընկերներին բնական սաստիկ հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հաղորդում Է BFMTV-ն:

«Ընդհանուր առմամբ ավելի քան 360 գործընկերներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Ավստրիայից օգնում են ֆրանսիացի հրշեջներին»,-հաղորդում Է հեռուստաալիքը: Մասնավորապես, 65 հրշեջ և 24 մասնագիտացված մեքենա ուղարկվել են Գերմանիայից, 146 հրշեջ և 49 մեքենա՝ Լեհաստանից, 77 հրշեջ և 14 մեքենա՝ Ռումինիայից, 73 հրշեջ և 14 մեքենա՝ Ավստրիայից: Բացի այդ, հրդեհների դեմ պայքարելու համար երկուական մասնագիտացված ինքնաթիռներ են մոբիլիզացվել Հունաստանից ու Շվեդիայից:

Ֆրանսիայի 19 դեպարտամենտներում գործում Է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ. այդ միջոցը սահմանվում Է մարդկանց ու տնատնտեսություններին հասցվող հավանական վնասի առաջացման դեպքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրյակին հայտարարել Է, որ ԵՄ-ից օգնություն Է սպասում հրդեհների մարման համար, որոնք առաջացել են անոմալ տապի և երաշտի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: