Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:14
12.08.22
89

Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը

Img default alt hy

Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը, ինչը տանում Է հենց Ֆինլանդիայի ներսում հետաքննությունների ուշացման: Այս մասին հաղորդել Է YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:

«Ֆինլանդիայի իշխանություններն այլևս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում Է ոստիկանական հետաքննությունների և դատական գործընթացների ուշացման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Գարնանը ԵՄ-ի արդարադատության նախարարները դատապարտել են Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում և հայտարարել՝ այլևս Ռուսաստանի հետ քրեական հետաքննություններում չհամագործակցելու որոշման մասին: Ֆինլանդիայի արդարադատության նախարար Աննա Մայա Հենրիկսոնը որոշում Է ընդունել սառեցնել երկու երկրների միջև քրեական և դատական համագործակցությունը:

«Ֆինլանդիայում ֆիննական և ռուսական իշխանությունների միջև համագործակցության խզումը կհանգեցնի Էլ ավելի երկարատև քրեական հետաքննությունների և դատական գործընթացների»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ամբաստանյալների նկատմամբ քրեական մեղադրանքների վաղեմության ժամկետը նաև կարող Է լրանալ, եթե մեղադրանքները ժամանակին չառաջադրվեն, ճշտում Է YLE-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: