Լրահոս
Առողջապահական
15:07
12.08.22
104

Առաջին անգամ արհեստական եղջերաթաղանթ է փոխպատվաստվել 20 պացիենտի

Img default alt hy

Եվրոպացի, հնդիկ և իրանցի բժիշկներն առաջին անգամ բարեհաջող կերպով արհեստականորեն աճեցրած եղջերաթաղանթ են փոխպատվաստել թույլ տեսողությամբ երկու տասնյակ մարդկանց: Դա վերադարձրել է կամ բարելավել նրանց տեսողությունը:

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Nature Biotechnology ամսագրում: Արդյունքների մասին հայտնել է շվեդական Լինչյոպինգի համալսարանի մամուլի ծառայությունը:

ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ եղջերաթաղանթի վնասումը կուրության ամենատարածված պատճառներից չորրորդն է։

Գիտնականներն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում են այս խնդրի լուծման վրա՝ փորձելով ստեղծել արհեստականորեն աճեցված եղջերաթաղանթ: Ըստ գիտնականների՝ այս հյուսվածքը հիմնականում բաղկացած է կոլագեն- սպիտակուցից, որը կարելի է ստանալ ցողունային բջիջների միջոցով կամ մարդկանց ու կենդանիների մարմնի տարբեր հյուսվածքներից։