Լրահոս
Հասարակական
15:11
12.08.22
143

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Գետափ-Մարտունի ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայող Ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։