Լրահոս

2022-08-12
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. բռնցքամարտի պատանիների ԵԱ
    Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը բացահայտ առավելությամբ հաղթանակ տարավ Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկեց նոկդաունի, մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին Ալենին։ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:
    21:10
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
    Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։ «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև հետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրության կենտրոնը:
    21:00
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին
    Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։
    20:50
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արամ Գ.-ից, որը հայտնել է, որ իրենց շենքի բակում գիշերը գողացել են Lexus մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի կողային հայելիները: Նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմանում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, որը հայտնել է, որ գիշերը իրեն շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Այդ օրը՝ ժամը 11:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թագուհի Հովհաննիսյանից, որը հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Նշված 3 գողության փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բանում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին կա անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ա. Նավասարյանը Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, իսկ Թ. Հովհաննիսյանը աշխատում է «Ոսկե գագաթ» ՍՊԸ-ում:
    20:47
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188-րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:  Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
    20:41
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արևի համբույր կամ պեպեններ. ի՞նչ են առաջարկում մասնագետները դրանց վերացման համար
    Պեպենները կլորացված ձևի փոքր, բազմակի, դեղնավուն-շագանակագույն պիգմենտային բծեր են, որոնք տեղայնացված են հիմնականում մարմնի բաց հատվածներում (դեմք, ուսեր, ձեռքեր, մեջք, կրծքավանդակ): Պեպենների առաջին ցաները սովորաբար ի հայտ են գալիս 5-6 տարեկանում՝ հասնելով առավելագույնի սեռական հասունացման շրջանում, դրանց առաջացման պատճառը ժառանգական գործոնն է։ Գարուն-ամառ ժամանակահատվածում արևի լույսի ազդեցությամբ պեպենների քանակը բազմիցս ավելանում է։ Ձմռանը դրանց դրսևորումներն ավելի քիչ են նկատելի։ Պեպենների դրսևորումն առավել ցայտուն է շեկ կամ կարմիր մազերով մարդկանց մոտ, տարիքի հետ դրանց թիվը նվազում է։ Չափավոր քանակությամբ պեպենները դեմքին տալիս են որոշակի հմայք։ Բացի ժառանգականությունից, պեպենների առաջացման վրա ազդում են հորմոնալ անհավասարակշռությունը, սթրեսը, լյարդի և լեղապարկի հիվանդությունները, հիպովիտամինոզը և այլն։ Ուստի մի շարք դեպքերում պետք է խոսել ոչ թե պեպենների բուժման, այլ դրանց առաջացման կանխարգելման մասին։ Մելանին պիգմենտի անհավասար կուտակումը մաշկի վրա հայտնվում է պեպենների տեսքով։ Ուստի պեպենների հեռացումը հնարավոր է միայն մաշկի մակերեսային շերտի հեռացմամբ։ Այդ նպատակով էսթետիկ կոսմետոլոգիայում կիրառվում են պեպենները հեռացնելու քիմիական մեթոդներ՝ մաշկի սպիտակեցում ապահովող թթուների համալիրով պիլինգներ։ Պեպենների հեռացումը հնարավոր է նաև ապարատային պիլինգի մեթոդով` մաշկի վերականգնում էրբիումի լազերով: Ծերունական պեպենները հեռացնելու համար կարելի է դիմել դիաթերմոկոագուլյացիայի մեթոդին։ Որոշ դեպքերում պեպենների հեռացումն իրականացվում է մաշկի քվարցացման միջոցով։ Պեպենները անհետանում են, և միևնույն ժամանակ նվազում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Պեպենների սպիտակեցման և շերտազատման պրոցեդուրաների մեծ մասը հանգեցնում է կնճիռների վաղ ձևավորման, չորության և մաշկի վաղաժամ ծերացման: Այդ իսկ պատճառով պետք է լավ մտածել ձեր առանձնահատկությունը հանդիսացող պեպեններից ազատվելուց առաջ։ Եթե պեպենները բնածին չեն, ապա շատ ավելի հեշտ է կանխարգելել դրանց առաջացումը, քան բուժել։ Միայն իրավասու և որակավորված մասնագետների օգնությունը թույլ կտա նվազագույնի հասցնել պեպենների դրսևորումը կամ, նույնիսկ, ամբողջությամբ ազատվել դրանցից:
    20:40
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսախցիկը արձանագրել է՝ Արմավիր քաղաքում ինչպես է ГАЗ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ «յաշիկին»
    Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Վահան Խ.-ն իր վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 4/5 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Թադևոս Ա.-ի կողմից վարած Peugeot 306 մակնիշի  ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 33-ամյա Արտավազդ Ի-ին պատկանող Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենային:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թադևոս Ա-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:  «Shamshyan.com»-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը: 
    20:35
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Պերֆեկցիոնիզմ. հիվանդությու՞ն, թե անձնային դրական հատկանիշ
    Պերֆեկցիոնիզմը անհատականության հատկանիշ է, որը բնութագրվում է կատարելագործվելու և իդեալին հասնելու ցանկությամբ: Այն դրսևորվում է իր և ուրիշների նկատմամբ չափազանց մեծ պահանջներով, բծախնդիրությամբ, գործողությունների արդյունքից հաճախակի դժգոհությամբ։ Երևույթի, իրավիճակով պայմանավորված դրա սրման և խնդրի լուծման մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Լիլիթ Շահազիզյանի հետ. «Անձնական դիսֆունկցիոնալ վերաբերմունքը ձևավորվում է ընտանիքի ազդեցության տակ, ուստի արդարացի կլինի ենթադրել, որ պերֆեկցիոնիզմը հաճախ ծնողների ազդեցության արդյունք է: Այստեղ ամենամեծ դերը խաղում են ծնող-երեխա հարաբերությունների խախտումները, խիստ կանոնները, ծնողների կողմնորոշումը դեպի հաջողություն և ձեռքբերումներ՝ ի վնաս ցանկությունների ու ազատության», - ասաց հոգեբանը։ Ամեն ինչ անթերի անելու մշտական ​​ցանկությունը հանգեցնում է միայնության, հանգստանալու և զվարճանալու անկարողության, նյարդային խանգարումների առաջացման: Պերֆեկցիոնիստները փորձում են կատարելության հասցնել նույնիսկ փոքր հարցերը, ինչը հանգեցնում է հանգստի համար ժամանակի սղության։ Նրանց համար դժվար է հանգստանալ, անմիջականություն վայելել, զվարճանալ։ Նրանք հազվադեպ են գտնում ընկերներ, որոնք համապատասխանում են իրենց բարձր չափանիշներին: «Երկարատև պերֆեկցիոնիզմի դրսևորման ամենատարածված հետևանքները քրոնիկ էմոցիոնալ անհանգստությունն ու դեպրեսիան են: Սթրեսը և քրոնիկական հյուծվածությունը հանգեցնում են առողջության վատթարացման՝ առաջանում են գլխացավեր, սրվում են քրոնիկական հիվանդությունները։ Պերֆեկցիոնիստները հակվում են դեպրեսիայի, անհանգստության և միայնության զգացողության: Խնդրի ախտորոշումը կատարվում է կլինիկական զրույցի, ֆունկցիոնալ թեստերի, անհատականության հարցաթերթիկների միջոցով: Նևրոտիկ պերֆեկցիոնիզմի հիմնական բուժումը կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան է»,- մանրամասնեց Լիլիթ Շահազիզյանը: Հոգեբանը նշեց նաև, որ եթե ​​ հիվանդը պատրաստ է երկարատև բուժման, կարող են օգտագործվել մեթոդներ, որոնք օգնում են հասկանալ պերֆեկցիոնիզմի ծագումը և վերացնել դրանք։ Եթե ​​բժիշկը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում կամ դեպրեսիա է ախտորոշել, ապա զուգահեռաբար իրականացվում է այդ հիվանդությունների դեղորայքային բուժումը։ Ճանաչողական թերապիայի միջոցով կարող է փոխվել հիվանդի ընկալումն իր մասին, վերացնել պերֆեկցիոնիստական ​​ավտոմատ մտքերը, գիտակցել դրանց վնասակարությունը: Այս մեթոդի շրջանակներում օգտագործվում են ռացիոնալ դատողությունների, իրավիճակի վերլուծության և համոզելու տեխնիկա։ Վարքագծային թերապիան ուղղված է պերֆեկցիոնիստական ​​սովորությունների, վարքային օրինաչափությունների շտկմանը։ Իրավիճակն ամբողջությամբ գնահատելու կարողությունը օգնում է սթրեսը հաղթահարելու ռազմավարությունների յուրացմանը։ Հոգեվերլուծական տեխնիկան օգտագործվում է պերֆեկցիոնիզմի իրական նախադրյալները որոշելու համար: Այն թույլ է տալիս գնահատել խնդիրները մանկությունից, արդյունավետորեն լուծել դրանք։
    20:30
    12.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակները Երևանում այրել են
    Հայ-թուրքական կապերի մերձեցման ֆոնին՝ սոցցանցային աղմուկից վեր չբարձրացավ նոր ուսումնական տարվան ընդառաջ հայ դպրոցականներին վաճառվող աթաթյուրքի նկարով պայուսակների թեման: Մասնագետները պատկերացնում են՝ ինչ կլիներ, եթե, ասենք, թուրք դպրոցականներին առաջարկվեր Սողոմոն Թեհլերյանի նկարով պայուսակ: Հիշեցնում են՝ ինչպես Ադրբեջանում դաժան ծեծեցին մի տաքսիստի, որ հանդգնել էր «Մի գնա»-ն միացնել:
    20:21
    12.08.22
    Ավելին
  • Առողջապահական
    Աչքերի մուգ շրջանակներ. Առաջացման պատճառներն ու խնդրի վերացման ուղիները
    Աչքերի մուգ շրջանակները մաշկի գույնի փոփոխության հետևանքն են՝ կապտամոխրագույն կամ շագանակագույն երանգի շրջանակների տեսքով: Դրանք դեմքին տալիս են անառողջ, թուլացած տեսք, տեսողականորեն մարդուն դարձնում են ավելի ծեր և ոչ գրավիչ: Աչքերի տակ մուգ շրջանակները կարող են վկայել ցանկացած ներքին հիվանդությունների մասին, և, հետևաբար, պահանջում են բժշկական ախտորոշում: Այդ խնդիրը պետք է լուծվի համապարփակ՝ վերացնելով պատճառները և կատարելով կոսմետիկ պրոցեդուրաներ (մեզոթերապիա, դիմակներ, միկրոհոսանքի թերապիա և այլն): Աչքերի մուգ շրջանակների ամենատարածված պատճառը հոգնածությունն ու քնի քրոնիկ բացակայությունն է։ Քնի պակասը մաշկը դարձնում է գունատ և անշունչ՝ անոթներն ավելի տեսանելի դարձնելով։ Աչքերի շրջակայքի ոչ պատշաճ խնամքը (կամ խնամքի բացակայությունը), դիմահարդարման էժանագին միջոցները, նույնիսկ, աչքերը ձեռքերով տրորելու սովորությունը նպաստում են աչքերի տակ մուգ շրջանակների առաջացմանը։ Շատերի համար աչքերի մուգ շրջանակները գենետիկ հատկանիշ կարող են լինել: Եվս մեկ գործոն է մաշկի բնական ծերացման գործընթացը. տարիքի հետ մաշկը բարակ և շերտավոր է դառնում, իսկ անոթները շատ ավելի հստակ են երևում: Խնդիրն հաճախ առաջանում է ջրազրկումից, հիպովիտամինոզից, ինչին կարող են հանգեցնել խիստ դիետաները։ Երբեմն աչքերի շուրջ ստվերները հայտնվում են շատ կարճ ժամանակում կտրուկ քաշի կորստի արդյունքում. այս դեպքերում առաջացման պատճառները կարող են լինել նյութափոխանակության խանգարումների արդյունք: Մուգ շրջանակները խոսում են նաև լուրջ քրոնիկ հիվանդությունների մասին։ Նմանատիպ ախտանիշ կարող է առաջանալ երիկամների, մակերիկամների և սրտի անբավարարության, խոլեցիստիտի, անեմիայի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Ենթադրվում է, որ աչքերի մուգ շրջանակների այս կամ այն ​​երանգը կարող է ճշգրիտ ցույց տալ որոշակի օրգանների հիվանդություն՝ կապույտ-մանուշակագույն շրջանակներն առաջանում են արյան շրջանառության խանգարումների ժամանակ, կարմրավունը հայտնաբերվում է ալերգիկ և երիկամային հիվանդությունների սրմամբ, դեղինը հայտնվում է լյարդի և լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում, դարչնագույնը կարող է ցույց տալ քրոնիկական թունավորում և այլն: Աչքերի տակի անհանգստացնող մուգ շրջանակներից ազատվելու համար անհրաժեշտ է իրականացնել աչքի շուրջ ամենօրյա խնամք։ Առաջին հերթին պետք է ապահովել բավարար գիշերային քուն՝ առնվազն 8 ժամ։ Հավասարապես կարևոր է հրաժարվել վատ սովորություններից, շտկումներ կատարել սննդակարգում՝ հարստացնելով այն թարմ բանջարեղենով և մրգերով, խուսափել սթրեսից և գերբեռնվածությունից, նվազեցնել տեսողական լարվածությունը: Տարիքով պայմանավորված կարելի է կիրառել ամենօրյա աչքերի կրեմ կամ շիճուկ, որը պարունակում է կոլագեն, հիալուրոնաթթու, կանաչ թեյի էքստրակտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով: Աչքերի տակի մուգ շրջանակների արագ և արդյունավետ քողարկման համար կարող եք օգտագործել բաց քսուքային հյուսվածքով քողարկիչ: Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը առաջարկում է լիպոֆիլինգի միջոցով աչքերի տակի մուգ շրջանակները վերացնելու արմատական ​​մեթոդ՝ ենթամաշկային ճարպի փոխպատվաստում դոնորային տարածքից դեպի խնդիր ունեցող տարածք։ Նկատելի և երկարաժամկետ էսթետիկ արդյունքի հասնելու համար նպատակահարմար է համատեղել պրոֆեսիոնալ պրոցեդուրաները և աչքերի շուրջ մաշկի տնային խնամքը։ Սա կբարձրացնի մաշկի առաձգականությունը և կվերականգնի երիտասարդությունը։
    20:20
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,-ասվում է նախագահի հրամանագրում:
    20:10
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին և Ռոնալդուն դուրս են մնացել ՈւԵՖԱ-ի 2021/22 մրցաշրջանի 15 լավագույն խաղացողների ցանկից
    Մեսսին և Ռոնալդուն դուրս են մնացել ՈւԵՖԱ-ի 2021/22 մրցաշրջանի 15 լավագույն խաղացողների ցանկից
    20:10
    12.08.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մենք մաքրել ենք տականքների տարածած վիրուսը». Հս. Կորեան պատրաստ է «մահացու վրեժխնդրության»
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիսավոր ելույթով «հաղթանակ» է հայտարարել կորոնավիրուսի դեմ պայքարում: Պաշտոնապես ընդամենը 74 մարդու կյանք է խլել համավարակը Հյուսիսային Կորեայում: Իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեում բարձր պաշտոն զբաղեցնող Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի քույրը, իր ելույթով հուզել է կորոնավիրուսի թեմայով հրավիրված խորհրդակցության դահլիճում հավաքվածներին:
    20:07
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանը ստացել է «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
    Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը ճանաչվել էր «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն խաղացող, ստացել է իր մրցանակը: «Մեզ ավելի շատ հրաշքներ ցույց տուր, եղբա’յր»,- Բիչախչյանի մասնակցությամբ լուսանկարները մակագրել է «Պոգոնի» մամուլի քարտուղարությունը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել էր ձայների ավելի քան 45%-ը։ «Մաեստրո»․ այսպես էր անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։
    20:00
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին
    #Հասարակություն 12 08 2022 ՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին. Armlur.am ՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին. Armlur.am armlur.am-ը գրում է․ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մի խումբ աշպատակիցները հանցագորության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն եւ խնդրել են իրենց օգնեl: Ըստ աշխատակիցների՝ տնօրեն Տիգրան Համբարձումյանը սպառնացել են իրենց դիմում գրել, եթե ոչ նա իր ձեւերով կանի: Ի դեպ օգոստոսին «Հյանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսության» տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է: Սիսիանում տարածված լուրերի համաձայն, նա դեռ ոչ վաղ անցյալում աշխատել է Ռազմական ոստիկանությունում: Ստորեւէ ներկայացնում են անտառնտեսության աշխատակիցների դիմումը, թե ինչ են նրանք պատմում:
    19:55
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պորտուգալիան և Իսպանիան խոստացել են գազափոխադրական կապակցիչներ ստեղծել Եվրոպայի մնացած մասի հետ
    Պորտուգալիան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք Էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գերմանիան 100 տոկոսով կարող Է ապավինել Պորտուգալիայի հանձնառությանը գազափոխադրական համակարգի ստեղծման գործին»,-Twitter-ում գրել Է Պորտուգալիայի կառավարության ղեկավար Անտոնիու Կոշտան: Իր հերթին The Financial Times-ը օգոստոսի 12-ին մեջբերել Է Իսպանիայի Էներգետիկայի նախարար Տերեսա Ռիբերայի խոսքը, որը հայտնել Է, որ Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գազափոխադրական կապակցիչի հատվածի շինարարությունը կավարտվի մեկ տարուց ավելի շուտ: Իսկ առայժմ, Կոշտայի խոսքով, Սինիշը կարող Է լոգիստական հանգույց դառնալ հեղուկացված բնական գազի լցանավերի համար, որոնք ժամանում են Եվրոպա: Նախօրյակին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել Է, որ գազափոխադրական կապակցիչի շինարարության հետ կապված իրադրությունը քննարկել Է Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Ավելի վաղ ֆոն դեր Լյայենը նշել Է, որ «Պորտուգալիայի եւ Իսպանիայի ողջ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ Է զարգացնել գազափոխադրական կապակցիչները Իբերյան թերակղզու եւ Եվրոպայի մնացած մասի միջեւ. այժմ դրանք չենք բավականացնում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    19:50
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր
    «Փաստինֆո»-ն գրում է․ Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը Վճռաբեկ դատարանում շուրջ մեկ տարի քնեցվեց, ապա՝ հանձնվեց Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատին։ Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումն անփոփոխ թողնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը վերամակագրվել է։ Հատկանշական է, որ դատարանի նախագահի կողմից զեկուցող դատավոր է նշանակվել Կարեն Բիշարյանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բիշարյանը Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել հունիսի 30-ին՝ ԱԺ-ի կողմից՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, ընդ որում, Վճռաբեկ դատարան է տեղափոխվել՝ Վերաքննիչ քրեական (մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության) դատարանից եւ ունի դատավորի ընդամենը վեց ամսվա փորձ։ Առավել հետաքրքիրը, սակայն, այն է, որ մինչ Վերաքննիչ դատարան տեղափոխվելը Կարեն Բիշարյանը դատախազ էր և որպես մեղադրող պաշտպանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը: Ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը կքննի Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխող դատավորի գործը։ Կայքը հիշեցնում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Ավելին, դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։ Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։
    19:46
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով»․ Շարմազանով
    Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։ Երկու նկատառում. Ա․ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։ Ի՞նչ որոշեն, դա էլ՝ անելու են։ Բ․ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արեւմուտքին։ Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետեւում էին դրան»։
    19:41
    12.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    8 օրում տեսչական մարմինը Սյունիքում կշռել է 1082 տրանսպորտային միջոց
    ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի տեսչական մարմնի անշարժ հենակետում օգոստոսի 4-11-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել 1082 տրանսպորտային միջոց։ Կշռման գործըթացի իրականացման արդյունքում 104 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը լինելու է ամենօրյա։
    19:40
    12.08.22
    Ավելին