Լրահոս
15:14
12.08.22
314

Ո՞վ է Ալիևից ադրբեջանական անձնագիր խնդրող «Ղամբարյանը». պետական դավաճանության դեպքեր

Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Իլհամ Ալիևից ադրբեջանական անձնագիր խնդրելու հայտարարությամբ համացանցում հայնտի դարձած ոմն Վահե Ղամբարյանի մասին այսօր տեղեկություններ է հրապարակել Հայաստանի դատախազությունը:

Իրավապահները պարզել են, որ տղամարդուն 2017 թվականին են հավաքագրել օտարերկրյա պետության հատուկ ծառայությունները: Ղամբարյանը իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ: Այս տարվա հունիսի 7-ին մեկնել Թբիլիսի և նկարահանել ու տարածել հայտնի տեսանյութը:

Դա դատախազությունը որակում է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ: Այս դեպքից բացի, ևս մեկ պետական դավաճանության մասին է հայտնել դատախազությունը:

Թուրքիայում բնակվող ոմն Ի.Վ. հավաքագրվել է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից և «Ֆեյսբուքում» բացահայտ հակահայկական հայտարարություններ արել, գովաբանել Ադրբեջանի իշխանությանը:

Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործեր: