Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:47
12.08.22
95

Չինաստանն անհանգստանում Է, որ ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Թայվանի հետ կապված իրադրության ֆոնին

Img default alt hy

Վաշինգտոնը կարող Է Թայվանի նեղուցում լարվածությունը, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի հետևանքով, օգտագործել տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Դա ոչ միայն աղաղակող և չհիմնավորված սադրանք Է, այլև քաղաքական ֆարս, որը դատապարտված Է ձախողման: Թայվանի նեղուցի ընթացիկ իրադրությունն առաջվա պես անհանգիստ Է: Մենք պահպանում ենք սթափությունը, քանի որ Միացյալ Նահանգները կարող են օգտվել այդ խնդրից և մեծացնել ռազմական ներկայությունը՝ փորձելով ստեղծել Էլ ավելի լուրջ ճգնաժամ»,-ասել Է Վան Լին:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ «ԱՄՆ-ի դավաճանությունը և կանխամտածված սադրանքը թայվանյան հարցում կարող Է միայն Էլ ավելի խախտել նրա նկատմամբ վստահությունը Պեկինի և համաշխարհային հանրակցությա կողմից: Վան Ին հավելել Է, որ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս կղզու անկախության օգտին և կարող են հետևել ԱՄՆ-ի օրինակին: Այդ պետությունների իշխանությունները «ճիշտ չեն գնահատում իրադրությունը», որը կարող Է հանգեցնել Չինաստանի հետ նրանց հարաբերությունների խարխլման, նախազգուշացրել Է դիվանագետը, հաղորդել Է դիվանագետը: