Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:45
12.08.22
92

Իրանը քննարկում Է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկությունները

Img default alt hy

Իրանը քննարկում Է միջուկային գործարքի վերականգնման՝ Եվոպայի երկրների առաջադրած առաջակությունները: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը քննարկում Է ստացված առաջարկությունները, որպեսզի համոզվի, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին,- մեջբերում Է նրա խոսքը գործակալությունը:- Եվրոպայի առաջարկություններն ընդունելի կլինեն, եթե դրանք Իրանի նկատմամբ ապահովեն այն քաղաքական հարցերի լուծումը, որոնք կապված են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պատժամիջոցների և (միջուկային գործարքից ԱՄՆ-ի) դուրս չգալու երաշխիքների հետ»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Է արևմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: