Լրահոս
Սպորտ
19:30
12.08.22
98

Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես. Ռոնալդուի քրոջ պատասխանը «Ռեալի» նախագահին

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ իր եղբոր մասին հայտարարությանը։

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» դեմ խաղից առաջ երկրպագուն մադրիդյան ակումբի ղեկավարին հարցրել է պորտուգալացուն ակումբ վերադարձնելու հնարավորության մասին և ստացել կտրուկ պատասխան.

«Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել էր Պերեսը։

«Նա 38 տարեկան է, բայց դեռ կարող է երկու մետրից ավելի ցատկել, մարմնում էլ ճարպ չկա։ Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես…»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրել է Ավեյրուն սոցցանցում։