Լրահոս
Միջազգային
19:10
12.08.22
98

Լոս Անջելեսի 2028 թ. օլիմպիական խաղերում կարող է ընդգրկվել ավտոսպորտը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը: Օրինակ, Տոկիոյի խաղերում ընդգրկվել էին սքեյթբորդինգը և սոֆթբոլը, Փարիզում սպասվում է բրեյք-դանսի նորամուտը: Այժմ քննարկվում է Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք խաղերի մարզաձևերի ցանկը:

Բանակցություններ են ընթանում ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Էլեկտրակարտինգի ընդգրկումը խաղերում իսկական հեղափոխություն կլինի, քանի որ օլիմպիզմի հիմնական սկզբունքը մարդու ֆիզիկական ուժի ու տոկունության դրսևորումն է եղել: Այնպես որ, վեց տարի հետո ԱՄՆ-ի օլիմպիական խաղերում մրցակցությունը կարող է լինել ոչ միայն մարդկանց, այլ նաև շարժիչների միջև։

Դեռ վաղ է ասել, թե ավտոսպորտի որ ենթատեսակը կներառվի ցանկում: Ի դեպ, ավտոսպորտը ավելի քան մեկ դար պայքարում է օլիմպիական ընտանիքում տեղ ունենալու համար: Շարժիչային մարզաձևերի զարգացմանը դեմ է եղել ժամանակակից խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը։