Լրահոս
Քաղաքական
18:15
12.08.22
121

Էրդողանի կուսակցության պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը այցելել է հայ-թուրքական սահմանային Աքյաքա շրջան, հայտարարել, որ տեխնիկական խմբերը թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում շարունակում են աշխատել: 

Ահմեդ Արսլանը ասել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։ Ըստ նրա՝ սահմանի բացվելով՝ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա Միջին Ասիա: