Լրահոս
2022-08-17
-
ՀայաստանԵրևանի մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառովրևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից: «Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասաց Տաթև Խաչատրյանը:Ավելին12:0917.08.22 -
ՔաղաքականԿառավարությունն էլի ձախողել է168.am-ը գրում է․ «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Առաջին կիսամյակում ծախսերը կրկին թերակատարվել են։ Նախատեսված 1 տրիլիոն 73 միլիարդի փոխարեն՝ իրականացվել է 910 մլրդ դրամի ծախս։ Ծախսերը թերակատարվել են 163 մլրդ դրամով։ Եթե սա վերածենք տարադրամի, ապա կստացվի առնվազն 350 մլն դոլար։ Առաջին կիսամյակի ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 84,8 տոկոս։ Թերացման պատճառը եղել է ոչ թե եկամուտների պակասը, այլ ծախսերի ցածր կատարողականը։ Եկամուտները նույնիսկ գերակատարվել են։ Ճշգրտված պլանի համեմատ՝ շուրջ 42 մլրդ դրամով ավելի եկամուտ է ապահովվել։ Ու չնայած դրան, չի հաջողվել կատարել նախատեսված բոլոր ծախսերը, ինչի հետևանքով, դեֆիցիտի փոխարեն, բյուջեն առաջին կիսամյակում փակվել է պրոֆիցիտով։ Եկամուտներն ավելի քան 72 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը։ Այն դեպքում, երբ հակառակը պիտի լիներ. ծրագրավորված էր առաջին կիսամյակը փակել ավելի քան 132 մլրդ դրամ դեֆիցիտով։ Ծախսերի չկատարման պատճառներին կառավարությունը սովորաբար խուսափում է անդրադառնալ։ Անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է, ի վնաս տնտեսության է։ Գումարները, որոնք պիտի ներդրվեին տնտեսության մեջ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով և ապահովեին հավելյալ շրջանառություններ, դուրս են մնացել տնտեսությունից։ Դրա հետևանքով տնտեսությունը չի ստացել լրացուցիչ թթվածին, որը կարող էր ստանալ, եթե ժամանակին կատարվեին նախատեսված բոլոր ծրագրերը։ Ավելին, կառավարությունը շարունակել է նախկին արատավոր պրակտիկան։ Ծախսերը չի կարողացել կատարել՝ գումարները բանկերում ավանդ է դրել, ինչի արդյունքում առաջին կիսամյակում ստացել է գրեթե 16 մլրդ դրամի տոկոսավճար, որը 139,9 տոկոսով գերազանցել է կիսամյակային ցուցանիշը։ «Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի մուտքերի գերակատարմամբ և ելքերի կիսամյակային ծրագրային ցուցանիշի համեմատաբար ցածր կատարողականով, որոնց պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, ինչպես նաև պարտատոմսերի՝ ծրագրավորվածից ավել տեղաբաշխմամբ, որոնք ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսային եկամուտներ: Տոկոսագումարների գերակատարմանը, ինչպես նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին նպաստել է նաև ավանդի ներդրման տոկոսադրույքի աճը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավանդի ներդրման տոկոսադրույքն աճել է 2,86 տոկոսային կետով՝ ապահովելով 2,8 մլրդ դրամով ավելի մուտքեր: 2022 թվականի առաջին կիսամյակում ներդրված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8,98 տոկոս` 2021 թվականի առաջին կիսամյակի 6,13 տոկոսի դիմաց»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունն առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ: Բյուջեի ծախսերի թերակատարման մեջ, ինչպես միշտ, մեծ բաժին է ընկել կապիտալ ծախսերին։ Առաջին կիսամյակում նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 169 մլրդ դրամի կապիտալ ծախս, որից իրականացվել է ընդամենը 100 միլիարդը։ Մնացած 69 միլիարդը չի կատարվել։ Կապիտալ ծախսերի կատարողականն էլ ավելի ցածր է, քան ընդհանուր բյուջեինը։ Դրանք առաջին կիսամյակում, ծրագրվածի համեմատ, թերակատարվել են գրեթե 41 տոկոսով։ Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները հիմնականում նույնն են, ինչ նախորդ տարիներին. չեն կարողանում պատշաճ կազմակերպել պետական գնումները, որպեսզի ծրագրերը հետ չմնան ու ժամանակին իրականացվեն։ Դրա համար շատ հաճախ գնում են մեկ անձից գնումներ կատարելու ճանապարհով։ Այդպիսի միլիարդավոր դրամի գնումներ են անում, բայց էլի չեն հասցնում տեղավորվել նախատեսված ժամկետներում։ Առաջին կիսամյակն արդեն անցյալում է ու ակնհայտ է, որ այս տարի ևս կառավարությունը խնդիրներ ունի կապիտալ ծախսերի կատարման առումով։ Տարեսկզբի առաջին 6 ամիսներին հաջողվել է կատարել ընդամենը 100 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Այն դեպքում, երբ տարվա կտրվածքով նախատեսված է 347 միլիարդ։ Սա նշանակում է, որ տարեկան պլանը կատարելու համար կառավարությունը պիտի հասցնի երկրորդ կիսամյակում իրականացնել 247 մլրդ դրամի կապիտալ ծախս՝ գրեթե 2,5 անգամ ավելի շատ, քան արել է առաջին կիսամյակում։ Պարզ է, որ դա այլևս անհնարին է լինելու, ու տարեվերջին կրկին ունենալու ենք կապիտալ ծախսերի բավական լուրջ թերակատարում։ Այդ մասին դեռևս բյուջեի պլանավորման ժամանակ էին մասնագետները զգուշացնում կառավարությանը, բայց կառավարությունն անդրդվելի գտնվեց։ Գրեթե 55 տոկոսով ավելացրին կապիտալ ծախսերը, ու այսօր արդեն տեսնում ենք, որ չարաշահել են իրենց հնարավորությունները։ Ամեն տարի բախվում ենք նույն պատմությանը, բայց հետևություններ այդպես էլ չեն արվում։ Տարվա սկզբին հայտարարում են կապիտալ ծախսերն ավելացնելու մասին, իսկ տարվա վերջին տեսնում ենք, որ դրանք մնացել են անկատար։ Որքան էլ 2021թ. համեմատ այս տարվա առաջին կեսին կապիտալ ծախսերի որոշակի աճ ունենք, դա ոչ մի պարագայում չի կարող արդարացում լինել կառավարության համար։ Կապիտալ ծախսերը բյուջեի առանցքային ծախսերն են, որոնց կատարումը շատ կարևոր է՝ հետագա տնտեսական զարգացումների ու կայուն աճերի ապահովման համար։ Մի բան, ինչից մեծապես կաղում է Հայաստանի տնտեսությունը։ Մեր տնտեսության երկարատև և կայուն աճի հիմքերը շատ թույլ են։ Դրանք հիմնված են հիմնականում այնպիսի ոլորտների վրա, որոնք իրավիճակներից կախված՝ շատ հաճախ են ենթարկվում կտրուկ փոփոխությունների։ Այդ է պատճառը, որ բարձր է տնտեսության աճի տատանողականությունը։ Չկան կայուն և ամուր աճի բավարար հիմքեր։ Այնինչ՝ կապիտալ ծախսերը բյուջեի այն ծախսերն են, որոնք տնտեսության մեջ ստեղծում են այդպիսի հնարավորություններ։ Ու եթե այսօր այդ ծախսերը չեն կատարվում, նշանակում է՝ հետաձգում է նաև այն հիմքերի ստեղծումը, որոնք շատ անհրաժեշտ են մեր տնտեսությանը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար«։Ավելին12:0717.08.22 -
ՀայաստանՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՝ Երևան քաղաքի՝ 10:00-17:00 Շերամի փ. 85, 87, 89 շենքեր, Հովնաթանի փ. 42, 44 շենքեր, Հովնաթանի փողոցի սեփական տներ, 11:00-17:00 Ֆրունզեի փ․4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8, Գ․Նժդեհի փ․24 , 28/ա, 28/բ, 28/գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ռետինե նորույթ» ՍՊԸ, «Կլայկ» կահույքի խանութ-սրահ և հարակից ենթաբաժանորդներ, Արծրունու փ. 90, 92, Կոմիտասի պողոտա 36Ա, 36/7, 38/1, 38/2, Քոչարի փ. 41, 147/1, Ռիգայի փ. 63/4, Զարյանի փ. 2-2/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռիգայի փ. 12-24, Քոչարի փ. 137-139, Զարյանի փ. 1/2 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 63, 63/1, 65, 66, 67, Կիևյան փ. 1Բ, Սևաստոպոլյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 16փ․ 31, 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ փ. 2 նրբ․ 4-68, Պ․ Սևակի փ. 4-78, Մ․ Ավետիսյան 1փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Վարդանանց փ. 5ա շենքի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Արա Մանուկյան թաղամաս մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-14:00 Ջրաբեր, Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղեր, Ջրաբերի ավազի հանքեր, 11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն, Կոտայք և Առինջ գյուղեր մասնակի, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղ, 11:00-17:00 Ամասիաի տարածաշրջանի Արդենիս, Աղվորիկ, Պաղակն գյուղեր, «Ոսկե սեր» կաթի գործարան, «Արփի» ազգային պարկ, Տավուշի մարզի՝ 11:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկի, Շամախյան թաղամասեր, Գորկու փ. մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:0017.08.22 -
ՔաղաքականՄենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ինՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է․ «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։Ավելին11:5817.08.22 -
ՀայաստանՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններՀայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ», - հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:Ավելին11:5417.08.22 -
ՔաղաքականՓաշինյանն իրականում ստում էրԺողովուրդ օրաթերթը գրում է. 2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու: Եվ այս որոշման շահառուները, չնայած որ տարբեր հաշվարկներ կան, ու հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի մարդ է այդ գործունեությամբ զբաղվում, բայց, ըստ տարբեր թվերի, մոտավոր 50 հազար մարդ է»։ 2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ: «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»,- շեշտում էր գործադրի ղեկավարը: Փաստորեն, անհատ տաքսու վարորդների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր։Ավելին11:5317.08.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերըԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել Է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը: «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նրանում նշվում Է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել Է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը: Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին11:4517.08.22 -
ՄիջազգայինԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Դեղին ծովի կողմըՓենյանն օգոստոսի 17-ին փորձարկումների շրջանակներում երկու թեւավոր հրթիռ Է արձակել Դեղին ծովի կողմը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Yonhap գոծակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին: «Մենք արձանագրեցինք, որ այսօր լուսաբացին Հյուսիսային Կորեան երկու թեւավոր հրթիռ Է արձակել Դեղին ծովի կողմը Փյոնան Նամդոյի նահանգից»,- նշել Է Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3717.08.22 -
ՍպորտԿարլոս Ալկարասը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում էԹենիսի աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը Ցինցինատիի Մաստերս մրցաշարի երրորդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում իսպանացու մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքենզի Մաքդոնալդսն էր: 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթել է երկու սեթերից հետո` 6:3, 6:2 հաշվով: Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:Ավելին11:3017.08.22 -
ՍպորտՍերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկումԹենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին տուրում Սերենա Ուիլյամսի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն էր: 1 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ռադուկանուն հաղթել է երկու սեթերից հետո` 6:4, 6:0 հաշվով: Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:Ավելին11:2317.08.22 -
Առողջապահական«Սուրմալու»-ում տուժած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ«Սուրմալու» ԱԿ-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում են ԱԻՆ-ից։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։Ավելին11:2317.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանը զորավարժություններ է սկսել Դեղին ծովումՉինաստանի զինված ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան զորավարժություններ են սկսել Դեղին ծովի որոշ շրջաններում: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ՉԺՀ-ի Ծովում անվտանգության վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Գերատեսչության հակիրճ ծանուցման մեջ հաղորդվում Է, որ զինավարժանքները կավարտվեն օգոստոսի 19-ի տեղեկան ժամանակով 17:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին): Դրանք տեղի կունենան Դեղին ծովի ջրատարածքի որոշ գոտիներում, որոնց ստույգ կոորդինատները նշված են կայքում: Առաջադրված շրջաններ նավերի մուտքն արգելված Է: Գործի դրված ուժեն ու միջոցները չեն ճշտվում: Նախօրյակին Չինաստանի բանակը նաեւ քառօրյա վարժանքների Է ձեռնամուխ եղել Հարավչինական ծովի որոշ շրջաններում: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռոստատեսությունը, վարժանքներում մշակվում են հակաօդային պաշտպանության հմտություններ, ինչպես նաեւ ծովում նավերի կողմից համատեղ հարվածներ թիրախներին: Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերը մի ամբողջ շարք զինավարժանքներ են կատարել իրենց ափի երկայնքով Թայբեյի նեղուցում լարվածությանա ճի ֆոնին, որի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն Է, որը կայացավ օգոստսի 2 – 3-ը: Չինաստանի բանակը նաեւ հրթիռահային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Է կատարել Թայվան կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Ներկայիս վարժանքները դարձել են Թայվան ամերիկացի օրենսդիրների՝ օրերս կայացած երկօրյա այցի պատասխանը: Խմբի մեջ Էին մտել Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի հինգ անդամներ: Նրանց ժամանումը կղզի հարուցել Է Պեկինի խիստ քննադատությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:1517.08.22 -
ՀասարակականՎթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավորSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Բախտավորյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Հովհաննես Վ-ի վարած Toyota մակնիշի և 41-ամյա Արարատ Մ-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Lada-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 70-ամյա Հասմիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։ Դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Եղիշե Եղյանն ու Էդգար Մաթևոսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 16-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ վիրավոր Հասմիկ Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։Ավելին11:1417.08.22 -
ՍպորտԱրոնյանը հաղթանակ է տոնել FTX Crypto Cup-ի երկրորդ տուրումՀայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:Ավելին11:0717.08.22 -
ՀասարակականՈրոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. փոխնախարար«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին կա 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը․ եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կա մեկ անհետ կորած մեկ քաղաքացի։ «Տվյալ անհետ կորած քաղաքացին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ, և այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ասաց փոխնախարարը։ Այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։ Տարածքի 70%-ը մաքրվել է․ աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ապամոնտաժվելու է։Ավելին11:0417.08.22 -
ՍպորտՄխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ: «Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված «Միլան»-ի դեմ խաղին:Ավելին11:0017.08.22 -
ՀայաստանԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երկկողմ երթևեկությունը շարունակում է մնալ մեկ գոտիովԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5317.08.22 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված, 2003թ.-ի ՀՀ ՔՕ 178հ. 3մ. 1կ. մեղադրվող Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Ինչպես տեղեակցնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:Ավելին10:4517.08.22 -
ՔաղաքականԱրթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է. նոր պաշտոն կտա՞ն, թե՞ նրան հաջողություն կմաղթեն«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա և քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն: «Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել։ Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ընտրվել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, և չնայած Արթուր Դավթյանի թեկնածությունը ևս մեկ անգամ կարող էին առաջադրել, սակայն իշխանությունները նախընտրեցին քրեական գործերին միջամտող վարչապետի խորհրդական Վարդապետյանին»։Ավելին10:4017.08.22 -
ԻրավականՍուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները: Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 թ., ավարտել է Ֆիզկուլտինստիտուտը և ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։Ավելին10:3617.08.22