Լրահոս
2022-08-17
-
ԱրցախԱղավնոյում բանան էին ուզում աճեցնել. Ալմաստ ԵսայանԱղավնոյում բանան էին ուզում աճեցնել ֊Արի կոնֆետ տամ քեզ,֊մեքենան կանգնեցնելով կանչում եմ վազող տղային։ ֊Ինձ կոնֆետ չի կարելի, ատամներս փչանում են,֊ ակնհայտ ինձանից վախեցած թաքնվում է փոքրիկը։ Մոտենալով նորակառույց կարմիր կտուրով հերթական տանը առաջ եմ գնում` փորձելով գտնել կապուտաչյա փոքրիկին և տան անդամներին։ Մեզ դիմավորում է տանտերը։ ֊Ես հյուրասեր մարդ եմ, եկեք գոնե սուրճ հյուրասիրեմ ձեզ, թեկուզ տան իրերը տեղափոխել ենք, Էս երկու աթոռն է մնացել, նստենք։ Տան հետևի բակում տանտիկինն է արցունքները խեղդելով քաղում բիբարները, որոնք այնքան շատ էին աճել ու այնպես անուշ էին բուրում։ Հետո հորդորեց տղային պոկել բոլոր թփերն ու թափել գետնին։ ֊Լոլիկ կեր,֊ առանց գլուխը բարձրացնելու առաջարկեց ինձ,֊ Էս լավ քաղցր լոլիկ է, երեխաներիս ջրած ու քաղհանած։ Կեր, որ սրտիս դարդ չլինի, որ գոնե մեկին հյուրասիրեցի։ Հեռվում լսվում էր Աղավնո գետի քչքչոցը, մի քիչ այն կողմ չորս հինգ տղամարդ տան իրերն են հանում դուրս և տեղավորում կանգնած բեռնատարների մեջ։ Ավելի հեռվում երևում է ճանապարհը, որտեղ մարդիկ կանգնում ու հեռվից նկարում էին Աղավնո գյուղի գեղեցիկ, կարմիր կտուրնեով զուգահեռ կառուցված տներն ու մի վերջին հրաժեշտ տալիս գյուղին։ Լուռ ենք, ու ես քաղում եմ շոգից կարմրած լոլիկներն ու չեմ հասկանում այս իրավիճակում ճիշտը ուտե՞լն է, թե՞ ոչ։ ֊Ես էլ պետք է տունը վառեմ, նոր գնամ,֊ հողից մեկ րոպե անգամ գլուխը չբարձրացնելով ասում է տանտիկինը,֊ մեկ տարի է ինչ տուն ենք ստացել, մինչ այդ ապրում էինք դիմացի փլատակներում, ջուր էինք կրում, այգի մշակում, մեկ տարի է ինչ նորմալ բաղնիք ունենք, տաք ջուր։Երեխաներին չէի թողնում տան պատերին ձեռք տան, ասում էի նոր է, մաքուր պահենք, հիմա ասել եմ, ինչ ուզում եք, արեք։ ֊Ե՞րբ եք դուրս գալու գյուղից,֊ մի բան ասած լինելու համար`հարցնում եմ։ ֊24 ին, արդեն իրերը տեղափոխել ենք, բայց երեխաներիս հետ 24ին եմ դուրս գալու։ Մի քիչ այն կողմ պապիկն է պոկում լոբու թփերն ու թափում գետնին, փոքրիկ տղան օգնում է մեկ պապիկին, մեկ մայրիկին։ Միջնեկ եղբայրը հողից հանում է դեռ նոր բերք տվող գազարն ու թափ տալիս հողը։ ֊Հողը թափ մի տուր, տանենք նորից տնկենք,֊ հորդորում է պապը,֊ ու նայելով ինձ ասում,֊ երեխեքս միայն բանան չեն աճեցրել Էս գյուղում, էդ էլ էին ուզում փորձել։ Եվ իրոք, այգում ամեն ինչ կար, եգիպտացորենի շվաքի տակ կաղամբի թփերն էին` նոր բերք տվող, քիչ այն կողմ գետնանուշի վառ կանաչ տերևները վկայում էին, թե ինչ բերք են թաքցրել իրենց փարթամ թփերի նորքո։ Ավելի հեռու ձմերուկներն են շողշողում արևի տակ, մի անուշ հոտ էլ հատուկ աճեցրած անփուշ մոշի թփից է գալիս։ ֊Պետք է բոլորը պոկել ու թափել,֊ Նորից է կրկնում տանտիկինը,֊ Ես իմ աշակերտներին էլ եմ ասել, ոչինչ պետք չէ թողնել թշնամուն, ոչ մի կորեկ։ Ես փորձում եմ օգնել արմատներով հանել բիբարի թփերն ու ամեն թփի հետ հասկանում, թե ինչ դժվարությամբ են նրանք կառչել հողից ու ինչ դաժան է նրանց հողից պոկելն, այնպես ինչպես այս մարդկանց Աղավնոյից տարհանելը։ Հրաժեշտին մեզ երկու տոպրակ տվեցին, մեկում արմատներով հանած ռեհանի թարմ թփեր, մյուսում` եգիպտացորեն։ ֊Ռեհանը կտնկես ձեր հողում,֊ ասաց Արցախյան պատերազմի հաշմանդամ հայրը։ ֊Եգիպտացորենից էլ սերմ կհանես, լավ քաղցր է,֊ ավելացրեց պապիկը։ Մենք հեռացանք ընտանիքից լուռ, դուրս եկանք խաղաղապահներով շրջապատված գյուղից, կանգնեցինք գյուղ տանող ճանապարհին ու մի վերջին հրաժեշտ տվեցինք զուգահեռ կառուցված կարմիր կտուրներով Աղավնոյին։Ավելին15:2617.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի Հանրապետության շրջանում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական aynahaber.net-ը: Բերք Աջարը առաջին հայն է, ով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է վարչական շրջանի ղեակավար: Բաբադաղի արդեն նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշը օգոստոսի 16-ին պաշտոնապես թողել է աշխատանքն ու հրաժեշտ տվել շրջանին։Ավելին15:2317.08.22 -
ԻրավականՈղբերգական դեպք՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքումԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունԱվելին15:1817.08.22 -
ՏնտեսականՄեծ Բրիտանիայի տարեկան գնաճը գերազանցել է 1982 թվականի ռեկորդըՀուլիսին Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 10,1%՝ թարմացվելով մեկ ամիս առաջվա 9,4% ցուցանիշը և գերազանցելով 1982 թվականի ռեկորդը, հայտնում է երկրի Ազգային վիճակագրության բյուրոն: Տվյալների համաձայն՝ հուլիսին հանրապետությունում սպառողական գներն աճել են 0,6%-ով, իսկ հունիսին՝ 0,8%-ով։ Daily FX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը չի գերազանցի 9,8%-ը, իսկ ամսականը՝ 0,4%-ը։ Օգոստոսի 3-ին The Guardian թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում գնաճը կհասնի «աստղաբաշխական» մակարդակի արդեն հաջորդ տարի: Տնտեսագետների կարծիքով՝ գնաճի կտրուկ թռիչքը կստիպի Անգլիայի բանկին գնալ տոկոսադրույքների ավելի ակտիվ բարձրացման։ Հունիսին հազարավոր մարդիկ բողոքի երթ էին դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ դժգոհություն հայտնելու տնտեսական ճգնաժամի պայմաններում Միացյալ Թագավորության կառավարության անգործությունից։ Մարդիկ դժգոհում էին աշխատավարձերի և սոցիալական նպաստների կրճատումից և պահանջում էին կառավարությունից ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել բնակչությանն աջակցելու համար։Ավելին15:1517.08.22 -
ԻրավականԿանեփ են աճեցրել ու բռնվել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումըԿանեփ են աճեցրել ու բռնվել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումըԱվելին15:0717.08.22 -
ԻրավականԱրցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում, 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ 2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել: Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավաք քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:Ավելին15:0717.08.22 -
ԻրավականԲնակարանային գողություն Նոր Գյուղում․ Կոտայքի ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողություն Նոր Գյուղում․ Կոտայքի ոստիկանների բացահայտումըԱվելին15:0017.08.22 -
ԻրավականՆոր Նորքի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտելՕգոստոսի 9-ի առավոտյան գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Նանսենի անվան թանգարանի տարածքից գիշերը գողացել էին արույրե երկու արձան: Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեց տեղազննություն, անհրաժեշտ այլ գործողություններ, իսկ քրեական հետախույզները մշակեցին վարկածներ, որոնցից ամենահավանականն էլ վերցվեց որպես ուղեցույց: Արձանները արվեստի բացառիկ նմուշներ չէին, սակայն նյութը` պղնձի համաձուլվածքը, հուշում էր, որ արձանները գողացվել էին մասնատելու և մետաղի ջարդոնի կետ հանձնելու համար: Վարկածը շուտով հաստատվեց: Նոր Նորքի քրեական հետախույզներին օգնության հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի գործընկերները, և օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են երկու հոգի` առանց մշտական բնակության վայրի 44-ամյա և Կոտայքի մարզի Քասախ գյուղում հաշվառված 49-ամյա տղամարդիկ: Օգոստոսի 13-ի ցերեկը մայրաքաղաքում հայտնաբերվեց հաշվառում չունեցողը, իսկ օգոստոսի 15-ի գիշերը նույն ճակատագրին արժանացավ քասախցին: Երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին: Գողոնը հայտնաբերվեց, ընդ որում՝ ամբողջական էր միայն մեկ արձանը: Մյուսն արդեն մասնատել ու հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ, մեկ այլ կետում էլ հայտնաբերվեցին արձանի կտորները: Եվ սա ամբողջը չէր: Իրավապահները հայտնաբերեցին նաև բջջային հեռախոսների ու աքսեսուարների մի ողջ պահեստ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դրանք էլ գողացված են: Այդ մի հափշտակության վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին: Առավոտյան ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում վաճառակետերից մեկի տերը տվել էր հաղորդում, որ գիշերը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր խանութից գողացել են բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:5317.08.22 -
ՄիջազգայինՉինաստանում տապը տևողության ռեկորդ է սահմանելՉափազանց բարձր ջերմաստիճանով ուղեկցվող անոմալ շոգ եղանակը Չինաստանի մի շարք տարածաշրջաններում տեւողության ռեկորդ Է սահմանել օդերեւութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, որոնք երկրում իրականացվում են 1961 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը: «Համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճաններով եւ անոմալ տապով ուղեկցվող այս տարածաշրջանային երեւույթի տեւողությունը մեր երկրում կավելանա, իսկ ինտենսիվությունը կմեծանա»,-նշած Է վարչության հայտարարության մեջ: Ճշտվում Է, որ օգոստոսի 15-ի դրությամբ անոմալ տապը պահպանվում Է 64 օր անընդմեջ, նախորդ ռեկորդը (62 օր) սահմանվել Էր 2013 թվականին: Օդերեւութաբանների տեղեկությունները հիմնված են 1680 օդերեւութաբանական կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճան, եւ 1426 կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 37-ից բարձր ջերմաստիճան: Դրա հետ մեկտեղ 262 կայանները գրանցել են ըստ Ցելսիուսի 40-ից բարձր ջերմաստիճան, ինչը նույնպես ռեկորդ Է, քանի որ 2013 թվականին այդպիսի կայանների թիվը եղել Է 187, իսկ 2017-ին՝ 133: Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակաշրջանում երկրում բարձր ջերմաստիճան գրանցած օրերի միջին քանակը կազմել Է 12, ինչը 5,1 օրով ավելի Է անոմալ շոգ եղանակ չգրանցած տարիների համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկրի մի շարք տարածաշրջաններում տապը կպահպանվի եւս առնվազն 7-10 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին14:4517.08.22 -
ՍպորտՀայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ): Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք)՝ 3:51,74 ցուցանիշով սահմանել է խաղերի ռեկորդ: Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից: Ծրագրում ներառված էր յոթ մարզաձև՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն: Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ թիմը, երկրորդը՝ Բելառուսի, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը:Ավելին14:3717.08.22 -
ԻրավականՕգոստոսի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, շորթման, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ֆիզիկական ներգործության, սպանության փորձին դրդելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու, ինքնավնասման, ընտանեկան բռնության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ֆիզիկական ներգործության, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:3017.08.22 -
ՏարածաշրջանՈւկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է ՍտամբուլՈւկրաինական հացահատիկի միջազգային շուկաներ դուրս բերման պայմանավորվածության շրջանակում օգոստոսի 18-ին ևս 4 բեռնանավ է ուղևորվել Ստամբուլ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Օդեսայի և Չերնոմորսկի նավահանգիստներից դուրս եկած 4 նավերը բեռնված են արևածաղկով, արևածաղկի յուղով և եգիպտացորենով։Ավելին14:2317.08.22 -
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղելԳյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի: «Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքին»,- տեղեկացրեց Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ գնացքներն այս պահին աշխատում են, հետաձգումներ չկան:Ավելին14:2317.08.22 -
ՔաղաքականԻ՞նչը, կամ ո՞վ է ստիպել Ավինյանին գնալ այդ քայլին․ Ղազինյանի դիտարկումըԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին: Հատկապես որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան 2023թ. սեպտեմբերին, իսկ արտահերթ ընտրությունների թեման փակվել էր դեռ ամիսներ առաջ: Նույնիսկ միջակ ուղեղի և ինտելեկտի տեր անձնավորությունը կհասկանար, որ դա քաղաքական, բարոյական և պարզապես մարդկային առումով զազրելի է և անթույլատրելի: Դա հավասարազոր է քաղաքական մահվան, քանի որ այս դրվագը նրա քաղաքական կենսագրության մեջ երբեք չի մոռացվելու և ցանկացած առիթի դեպքում նրան երեսով են տալու տասնյակ մահերի, աղետի և ողբերգության ֆոնին քաղաքական փիառ անելու այս քայլը: Ի՞նչը կամ ո՞վ է ստիպել նրան գնալ այդ քայլին, ի՞նչ ներքին կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո: Այս հարցերի պատասխանները շատ խորն են թաղված, իսկ արմատները հասնում են մինչև 2018թ. իշխանազավթման իրադարձություններ»։Ավելին14:1617.08.22 -
ՄիջազգայինԵՄ-ն հուսով է, որ այս շաբաթ կկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ գարծարքըԵվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման որոշումը կարող Է ընդունվել արդեն այս շաբաթ: Օգոստոսի 17-ին համապատասխան կարծիքը հայտնել Է իսպանական El Paվs թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տեղեկատվությամբ՝ ինչպես կարծում են եվոպական աղբյուրները, Թեհրանի արձագանը Բրյուսելի վերջին առաջարկությանը խելամիտ Է: Տակավին անհրաժեշտ Է սպասել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին: ԵՄ-ում նաեւ լավատեսությամբ են դատում ժամկտեների հարցի շուրջ. գործարքը կարող Է ձեռք բերվել ուրբաթ օրը, գրում Է հրատարակությունը: Թերթի կարծիքով՝ ժամանակն աշխատում Է համաձայնագրի կնքման օգտին՝ հաշվի առնելով աշնանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները: Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Եվրամիությունը կոնսուլտացիաներ Է վարում գործընկերների հետ՝ ԳՀՀՊ-ի վերականգնման շուրջ Բրյուսելի առաջարկությանը Թեհրանի պատասխանի առիթով: Ինչպես օգոստոսի 16-ին տեղեկացրել Է Politico թերթը՝ վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, Թեհրանի ուղերձը կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի եւ տնտեսական երաշխիքների վրա: The Wall Street Journal հրատարկությունն օգոստոսի 11-ին գրել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստի նախագիծը: Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել Է զիջումներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերման վերաբերյալ հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:1517.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ (նախկին Խարբերդ) Քովանջըլար շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD): Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։Ավելին14:0717.08.22 -
ՔաղաքականԼևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսՀՀ ԱԳ նախարարի` ս․թ․ օգոստոսի 17-ի հրամանով` Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին14:0117.08.22 -
ՔաղաքականՍգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան«Նման վայրում,նման օրով խոսել թեկնածու լինել չլինելուց մեղմ ասած խայտառակություն է,- հայտարարել է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը՝ արձագանքելով նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված տարածքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այնտեղ է գնացել որպես ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու։ «Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ: Էդ որ՞ ընտրություններում է Ավինյանը թեկնածու,կա՞ նշանակված ընտրություն որի մասին երևանցիները դեռ չգիտեն փաստորեն,թե մեկ տարի հետո սպասվող ընտրություններից է խոսում: Ամեն դեպքում նման վայրում,նման օրով խոսել թեկնածու լինել չլինելուց մեղմ ասած խայտառակություն է»,- Ֆեյսբուքում նշել է Վահան Բաբայանը:Ավելին14:0017.08.22 -
ՄիջազգայինԷստոնիան ցանկանում է մինչև հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերըԷստոնիայի իշխանությունները հայտարարել են մինչեւ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանի ընկերությունների հետ պետական գնումների շուրջ կնքված պայմանագրերը լուծարելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս շաբաթ ուժի մեջ են մտել պետական գնումների շուրջ օրենքում ուղղումները, որոնք դյուրացնում են այն պատժամիջոցների իրագործումը, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ կապված ձեռնարկատերերին չի թույլատրվում մասնակցել մեր պետական գնումներին»,-օգոստոսի 17-ին հայտարարել Է պետական կառավարման նախարար Ռիինա Սոլմանը: Նա պարզաբանել Է, որ արգելվում Է պայմանագրեր կնքել պետգնումների շուրջ կամ կատարել Ռուսաստանի քաղաքացիների, ՌԴ-ից ձեռնարկատերերի, հաստատությունների կամ այլ իրավական անձանց հետ արդեն կնքված այդ տեսակի պայմանագրերը: Նաեւ վերը թվարկված կառույցները չեն կարող լինել մատակարարներ կամ կապալառուներ: Արգելված Է նաեւ մատակարարումների մասին պայմանագրերի կնքումը կամ դրանց երկարացումն այն դեպքում, եթե ձեռնարկատերն ինքը չի գտնվում պատժամիջոցների ներքո կամ կապված չԷ պատժամիջոցների ներքո գտնվող ձեռնարկության հետ, բայց մատակարարում Է ապրանք, որի նկատմամբ գործում են միջազգային պատժամիջոցներ: Ապրիլի 8-ին Եվրամիությունն ընդունել Է սահմանափակիչ միջոցների մասին 2022/576 որոշումը, որը կապված Է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության հետ: Դրանք վերաբերում են նաեւ պետական գնումների մասին պայմանագրերին: 2015-ից մինչեւ 2021 թվականը Էստոնիայի մատակարարները Ռուսաստանի ձեռնարկությունների հետ 44 պայմանագիր են կնքել մատակարարումների շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:5317.08.22 -
ՄիջազգայինԶելենսկու խորհրդականը հայտնել է Ղրիմի կամուրջը գետնին հավասարեցնելու Կիևի պլանների մասինԿիևը ծրագրում է ավերել Ղրիմի կամուրջը: Այս մասին օգոստոսի 16-ին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ կամուրջը «ապօրինի շինություն է»։ Պոդոլյակը նաև նշել է, որ դա մեծ ռազմական նշանակություն ունի։ «Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- ասել է նա: Միաժամանակ Զելենսկու խորհրդականը չի հստակեցրել, թե ուկրաինական բանակը ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին նախօրեին ասել է, որ ոչինչ չի լսել Ղրիմի կամրջին հարվածելու Կիևի և Լոնդոնի համատեղ ծրագրերի մասին։ Նույն օրը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ասել էր, որ հունիսին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում Լոնդոնն ու Կիևը բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջի ոչնչացման ծրագիրը։ Ինչպես նշել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Օլգա Կովիտիդին «Известия»-ին տված հարցազրույցում, ռուս զինվորականները հուսալիորեն պաշտպանում են Ղրիմի կամուրջը։ Նա կարծում է, որ հարվածներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե հրաման տվող մարդկանց մոտ բացակայի ինքնապահպանման կամ քաղաքական հեռատեսության բնազդ:Ավելին13:4517.08.22