Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:15
17.08.22
93

Չինաստանը զորավարժություններ է սկսել Դեղին ծովում

Img default alt hy

Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան զորավարժություններ են սկսել Դեղին ծովի որոշ շրջաններում: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ՉԺՀ-ի Ծովում անվտանգության վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Գերատեսչության հակիրճ ծանուցման մեջ հաղորդվում Է, որ զինավարժանքները կավարտվեն օգոստոսի 19-ի տեղեկան ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Դրանք տեղի կունենան Դեղին ծովի ջրատարածքի որոշ գոտիներում, որոնց ստույգ կոորդինատները նշված են կայքում:

Առաջադրված շրջաններ նավերի մուտքն արգելված Է: Գործի դրված ուժեն ու միջոցները չեն ճշտվում: Նախօրյակին Չինաստանի բանակը նաև քառօրյա վարժանքների Է ձեռնամուխ եղել Հարավչինական ծովի որոշ շրջաններում: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռոստատեսությունը, վարժանքներում մշակվում են հակաօդային պաշտպանության հմտություններ, ինչպես նաև ծովում նավերի կողմից համատեղ հարվածներ թիրախներին:

Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերը մի ամբողջ շարք զինավարժանքներ են կատարել իրենց ափի երկայնքով Թայբեյի նեղուցում լարվածությանա ճի ֆոնին, որի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն Է, որը կայացավ օգոստսի 2-3-ը:

Չինաստանի բանակը նաև հրթիռահային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Է կատարել Թայվան կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Ներկայիս վարժանքները դարձել են Թայվան ամերիկացի օրենսդիրների՝ օրերս կայացած երկօրյա այցի պատասխանը: Խմբի մեջ Էին մտել Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի հինգ անդամներ: Նրանց ժամանումը կղզի հարուցել Է Պեկինի խիստ քննադատությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: