Լրահոս
Միջազգային
11:45
17.08.22
100

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը

Img default alt hy

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել Է հեռանկարում Կիևին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այս մասին հաղորդել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի և երկարաժամկետ կարիքները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել Է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:

Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաև Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: