Լրահոս
Միջազգային
11:37
17.08.22
131

ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Դեղին ծովի կողմը

Img default alt hy

Փենյանն օգոստոսի 17-ին փորձարկումների շրջանակներում երկու թևավոր հրթիռ Է արձակել Դեղին ծովի կողմը: Այս մասին հայտնել Է Yonhap գոծակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:

«Մենք արձանագրեցինք, որ այսօր լուսաբացին Հյուսիսային Կորեան երկու թևավոր հրթիռ Է արձակել Դեղին ծովի կողմը Փյոնան Նամդոյի նահանգից»,- նշել Է Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: