Լրահոս

2022-08-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել
    Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
    10:32
    17.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Պայթյունի հետևանքով անհետ կորածները 2-ն են
    ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սուրլամու»-ում պայթյունի հետևանքով 16 զոհից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել։ Իսկ անհետ կորածները 2-ն են։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։
    10:25
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ եւ հետո, մայրաքաղաք Երեւանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են: Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, եւ իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են»։
    10:18
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել
    «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ: Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն` թաղապետարանի աշխատակից Լիլիթ Նիկոյանի միջոցով, ում հատուկ սենյակ էր հատկացրել, վերջինս նախապես ուսումնասիրում-տնտղում էր, թե ում կարելի է ՔՊ շարքերը ներգրավել, ում` ոչ, որ գործընթացը հնարավորինս անաղմուկ ընթանա: Հիմա որոշել են հրաժարվել ավելորդ ձեւականություններից եւ աշխատակիցներին պարտադրել, որ մտնեն ՔՊ»։
    10:10
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված
    Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված
    10:00
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահին ևս իրականացվում են որոնողափրկարարական, հովացման, ինչպես նաև տարածքի մաքրման աշխատանքներ. ԱԻ նախարար
    Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
    00:20
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են այսօր և նախօրեին ահաբեկչության ու առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք վերաբերյալ կեղծ ահազանգեր կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրանք իրականացրած անձի ինքնությունը:
    00:09
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Լոռու մարզում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
    Օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota RAV4 և BMW մակնիշի ավտոմեքենաները։
    00:00
    17.08.22
    Ավելին
2022-08-16