Լրահոս
Հասարակական
11:04
17.08.22
84

Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. փոխնախարար

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին կա 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը․ եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կա մեկ անհետ կորած մեկ քաղաքացի։

«Տվյալ անհետ կորած քաղաքացին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ, և այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,- ասաց փոխնախարարը։

Այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։

Տարածքի 70%-ը մաքրվել է․ աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ապամոնտաժվելու է։