Լրահոս

2022-08-17
  • Հայաստան
    Ծաղիկներ ու մոմեր՝ «Սուրմալուի» զոհերի հիշատակին. 2 անհետ կորածի են որոնում փրկարարները
    Ողբերգության վայր առավոտից քաղաքացիները ծաղիկներ են բերում, մոմեր վառում զոհերի հիշատակին: Պայթյունից մահացածների թիվն այս պահին 16 է: Նրանցից մեկի ինքնությունը դեռ չի հաջղվել պարզել: Այս պահին փրկարարները որոնում են երկու անհետ կորածի, սակայն չի բացառվում, որ նրանցից մեկը լինի արդեն հայտնաբերված, սակայն ինքնությունը չպարզված քաղաքացին:
    13:39
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
    Թուրքիայում տեղի է ունցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Կողմերի հանդիպումը տեղի է ունցել Էրդողանի նստավայրում դեմ առ դեմ ձևաչափով և տևել է 2,5 ժամ:
    13:37
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
    Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 5 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 62 քաղաքացի: Նրանց մեծ մասը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
    13:35
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիային С-400-ների մատակարարումն ընթանում է ըստ պլանի. Թուրքիայի նախագահական
    Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ ՌԴ-ից Թուրքիային С-400-ներ մատակարարելու գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Իրադարձությունների նոր զարգացում չկա։ Գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:
    13:30
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լուսանկարի երեխան ողջ է․ նրան շփոթում են զոհված փոքրիկի հետ»․ ծնողները պահանջում են հեռացնել իրենց երեխայի լուսանկարը
    Վերջին օրերին համացանցում` տարբեր կայքերում, ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում տարածում են մի երեխայի լուսանկար՝ ներկայացնելով, թե փոքրիկը օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերից է։ Iravaban.net-ին են դիմել մանկահասակ երեխայի ծնողները՝ նշելով, որ տվյալ լուսանկարում իրենց երեխան է, և բալիկը ողջ է, որևէ առնչություն չունի ողբերգական դեպքի հետ։ Նկարի երեխան այժմ 7 տարեկան, իսկ տարածվող նկարն արվել է տարիներ առաջ։ Ծնողները խնդրում և պահանջում են հեռացնել բոլոր էջերից ու կայքերից իրենց երեխայի լուսանկարը։ Ծանուցում․ Նյութում առկա լուսանկարը տրամադրվել է ծնողների կողմից, ովքեր տվել են իրենց համաձայնությունը՝ այն հրապարակելու հայտարարությունը տարածելու համար։
    13:23
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը ստորագրել է գնաճի դեմ պայքարի օրենքը
    Բայդենը ստորագրել է իր նախաձեռնած հակաինֆլյացիոն օրինագիծը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսի կողմից: Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։ Օրինագիծը ստորագրելու համար Բայդենը վերադարձել է Սպիտակ տուն Հարավային Կարոլինայում անցկացրած կարճատև արձակուրդից։ Հանրապետականները քննադատել են օրենքը՝ պնդելով, որ տարեկան 400 հազար դոլարից ավելի եկամուտ ունեցողների համար խոստացված հարկերի բարձրացման փոխարեն այն նաև բեռ կդնի շարքային ամերիկացիների վրա։ Սենատում, որը հավասարապես բաժանված է երկու կուսակցությունների միջև, 430 միլիարդ դոլար արժողությամբ բնապահպանական և սոցիալական ներդրումների օրինագիծն ընդունվել է փոխնախագահ Քամալա Հարիսի քվեարկության շնորհիվ, որը նախագահում է վերին պալատում: Հանրապետականները դեմ են արտահայտվել: Ներկայացուցիչների պալատն ընդհատել է ամառային արձակուրդը՝ օրինագծի քվեարկության համար։ Փաստաթուղթը, որը վարչակազմն անվանում է «Գնաճի նվազեցման ակտ», 370 միլիարդ դոլար է հատկացնում մաքուր էներգիայի և կլիմայի համար, ևս 64 միլիարդ դոլար՝ դեղերի և առողջության ապահովագրության ծախսերը նվազեցնելու համար: 755 էջանոց փաստաթղթում ներառված հարկային բարեփոխումը, ըստ հեղինակների, ոչ միայն կծածկի լրացուցիչ ծախսերը, այլև բյուջեի դեֆիցիտը կնվազեցնի 300 մլրդ դոլարով։ Նորարարությունները կստիպեն երկրի խոշորագույն կորպորացիաներին վճարել «որոշ դաշնային եկամտահարկ», վերացնել հարկերից խուսափելու սխեմաները, որոնք տարածված են հարուստ ամերիկացիների մոտ, բայց չեն մեծացնի բեռը տարեկան 400,000 դոլարից պակաս եկամուտ ունեցողի վրա, ասվում է բացատրական նյութերում:
    13:23
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
    Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: «Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանության հաղորդագրությունում:
    13:15
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից. Հարությունյան
    Տիգրան Ավինյանը քիչ առաջ Սուրմալույում հայտարարել է, որ այդտեղ այցելել է նաև որպես ՔՊ–ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ «Իշխանություն կոչվածը Երևանում արդեն հայտարարե՞լ է ընտրություն անցկացնելու մասին, և կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից։ Մի հարց էլ վերջում. Կարո՞ղ է Ավինյանը վստահ է, որ Նիկոլն իրեն էլ է գցելու, դրա համար մի քայլ շուտ փորձում է ինքն իրեն ապահովագրել»,-գրել է նա։
    13:11
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
    «Մոլդովագազ»-ը «Գազպրոմ»-ին խնդրում Է մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել օգոստոսի եւ սեպտեմբերի համար ավանսային վճարումների ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը: «Մոլդովագազ» բաժնետիրական ընկերությունը դիմել Է «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ խնդրելով մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել ավանսային վճարումների ժամկետն ընթացիկ տարվա օգոստոսի եւ սեպտեմբերի համար»,-Չեբանը գրել Է Telefram-ալիքով: «Գազպրոմ»-ը եւ «Մոլդովագազ»-ը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին երկարատեւ բանակցություններից հետո երկարացրել Է գազի մատակարարման պարտավորագիրը հինգ տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 1-ից: «Գազպրոմ»-ը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Մոլդովայում ստեղծված իրադրությունը, որոշում Է ընդունվել պարտավորագիր ստորագրել գործնականում մոլդովական կողմի պայմաններով, բայց այն պայմանով, որ ժամանակին 100 տոկոսով կատարվեն ընթացիկ վճարումները: Նոյեմբերին հանրապետությունում խնդիրներ են առաջացել ժամանակին վճարումները փոխանցելու կապակցությամբ: Հունվարին «Մոլդովագազ»-ը կրկին դժվարությունների Է բախվել «Գազպրոմ»-ին վճարումներ կատարելիս, խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել 60 օրով: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը երկյուղ Է հայտնել, որ ապագայում կարող Է կրկնվել չվճարումների ճգնաժամը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    13:07
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը մեկնում է Ուկրաինա
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով օգոստոսի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք, հայտնում է ermenihaber-ը։ Էրդողան-Զելենսկի հանդիպման ընթացքում քննարկվելnւ են թուրք-ուկրաինական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր: Այցի ընթացքում Ուկրաինայում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Էրդողանի, Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Նշված հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելուն: Քննարկվելու է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը:
    13:03
    17.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Աֆղանստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կապված է Արևմուտքի գործողությունների հետ. ՌԴ ԱԳՆ
    ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արևմուտքի գործողություններն Աֆղանստանին զրկում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հաղթելու հնարավորությունից: Արևմուտքի կողմից Աֆղանստանի ակտիվների սառեցումը կաթվածահար է արել բանկային հատվածը և տնտեսության հարակից ոլորտները, ինչը կարող է զրկել երկրին թմրանյութերի արտադրությունից հրաժարվելու հնարավորությունից, ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: Նա նշել է, որ դեռևս 2021 թվականի մայիսին, մինչ ամերիկացիները կհեռանային Աֆղանստանից, Աֆղանստանի վերականգնման գծով ԱՄՆ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն զեկույցում հայտարարել էր, որ երկիրը մոտ է հումանիտար աղետին։ «Առնվազն 23 միլիոն մարդ հրատապ պարենային օգնության կարիք ուներ: Դրան գումարեք արևմտյան երկրների կողմից Աֆղանստանի ֆինանսական ակտիվների արգելափակումը, որն ապահովեց ոչ միայն բանկային, այլև արդյունաբերության և գյուղատնտեսության կաթվածահարությունը», – ասել է Տարաբրինը: «Այս դժվարին պայմաններում ափիոնի կակաչի մշակությունն ու թմրանյութերի արտադրությունը մնում են Աֆղանստանի բնակչության եկամտի գրեթե միակ աղբյուրը: Հաշվի առնելով երաշտը, սերմերի և պարարտանյութերի բացակայությունը, հազիվ թե տեսանելի են դրանք օրինական մշակաբույսերով փոխարինելու հեռանկարները», – ասել է դիվանագետը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է գործադիր հրաման՝ արգելափակելով Աֆղանստանի Կենտրոնական բանկի 7 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք պահվում են ԱՄՆ բանկերում:
    13:00
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
    Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։
    12:56
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայոց ձորի մարզում գազատար ավտոմեքենա է այրվել
    Օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել հեղուկ գազով բեռնված (մոտ 3 տ) «ZIL 130» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1973 թ.). առկա է պայթյունի վտանգ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ի ժամը 07։08-ին։ Այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակայքում՝ 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։
    12:53
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի 47-ամյա բնակչուհու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին ժամը 07:35-ին, որով տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի հետնամասում գետնին ընկած կին կա՝ գլխի վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 47-ամյա կնոջ դին՝ մարմնական վնասվածքներով և գլխի հատվածում արնանման հետքերով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի նախնական եզրակացության համաձայն՝ մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակը մեխանիկական շնչահեղձությունն է: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանի՝ 1981, 1982, 1987թթ. ծնված բնակիչներ են: Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
    12:47
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը 68 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի հացահատիկի գնման համար
    ԱՄՆ-ի Պետական դեպատամենտի կառույցում գործող Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 68 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինական հացահատիկի գնման եւ արտահանման համար: Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալներով՝ ՄԶԳ-ի տրամադրած միջոցները կօգտագործվեն մինչեւ 150 հազար տոննա ցորենի գնման եւ արտահանման համար՝ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության միջոցով: Թերթն ընդգծում Է, որ այդ կերպ կիրականացվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման խոշորագույն գործարքը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի խոսքով՝ հացահատիկը կօգտագործվի «այն երկրներում մարդկանց օգնության համար, որտեղ սաստիկ սով Է եւ պարենի պակասություն»: Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում Է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված Է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:40
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ
    Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 17-ին հայտարարել Է, որ Սեուլը չի կարող ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ, բայց ինքը չի ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի ուժային մեթոդներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները: «Երաշխավորել ռեժիմի անվտանգությունը՝ դա այն չԷ, ինչը կարող Է անել Կորեայի Հանրապետության կառավարությունը: Բայց ո՛չ ես, ո՛չ Կորեայի Հանրապետության կառավարությունը չենք ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի անհիմն կերպով կամ ուժով»,-նա ասել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրվան: Ինչպես գրում Է «Ռյոնհափ» գործակալությունը, «դա ընդունվել Է որպես Փհենյանին մեկնած եւս մեկ ձիթենու ճյուղ»: Օգոստոսի 15-ին Յուն Սոկ Յոլը շարադրել Է հյուսիսկորեական տնտեսության զարգացման իր պլանի մանրամասներն այն դեպքում, եթե Փհենյանը քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Ավելի վաղ առաջարկությունը հնչել Էր ընթացիկ տարվա մայիսին նրա պաշտոնակալման արարողության ճառում: «Համարձակ նախաձեռնությունը, որով եմ հանդես եմ գալիս, փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը եւ կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ձեռնամուխ լինի միջուկազերծման իրական եւ հիմնավորված գործընթացին»,-հայտարարել Է Յուն Սոկ Յոլը՝ հանդես գալով Կորեայի ազատագրման օրվա առթիվ միջոցառմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    12:30
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
    Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Ժամանակ առաջ Սև լճից էինք խոսում, հետո տեղի ունցան Փառուխի սրացումները և մենք մոռացանք Սև լիճը... Բոլորովին վերջերս Եղծանողից՝ Գանձասար հատվածում արձանագրվեցին զինված բախումներ, մոռացանք Փառուխը... Ապա օրակարգ բերվեց Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցը, մոռացանք Եղծահողից Գանձասար ձգվող բարձունքների հանձնման մասին... Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, երկրորդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը... Այսօր դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ... Թե ինչ կհաջորդի դրան, ցույց կտա վաղը... Բայց որ սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է, դրանում, գրեթե, համոզված եմ...»։
    12:29
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
    Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասվելու պատճառով օգոստոսի 17-ին ժամը 09:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալեք Մանուկյան, Խանջյան փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով, Նար Դոսի, Չարենցի, Այգեստան փողոցներով, Մյասնիկյան պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերսկսվի:
    12:22
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մանթաշցիները պայման են դրել գյուղապետի առջև
    Hraparak.am-ը գրում է․ «Շիրակի մարզի Մանթաշ գյուղում գյուղացիները փակել էին միջպետական ճանապարհը, պահանջում էին, որ ոռոգման ջուր ստանան։ Գյուղացիների հետ բանակցել է գյուղապետը։Նրա հետ բանակցելու հետո գյուղացիները որոշեցին բացել ճանպարհը, սակայն մի պայմանով՝ եթե օրվա մեջ ոռոգման ջուր չստանան, վաղը կփակեն բոլոր ճանապարհները»։
    12:15
    17.08.22
    Ավելին