Լրահոս
Սպորտ
11:00
17.08.22
112

Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ: «Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված «Միլան»-ի դեմ խաղին: