Լրահոս
Սպորտ
11:30
17.08.22
115

Կարլոս Ալկարասը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

Img default alt hy

Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը Ցինցինատիի Մաստերս մրցաշարի երրորդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում իսպանացու մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքենզի Մաքդոնալդսն էր: 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթել է երկու սեթերից հետո` 6:3, 6:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին: