Լրահոս

2022-08-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ
    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը հասցեագրված գրառման մեջ նշել է Ռուբինյանը:
    19:26
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի անունով սադրիչ թռուցիկներ են տարածվում Երևանում․ Գեղամ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուշադրություն!!!!! «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան: Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..․»։
    19:19
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պատանի բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
    Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։ «Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց, հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությոնում Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ:
    19:15
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր: Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժությունում հավաքեց 14.033 միավոր և միայն 6-րդն է: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը (օղակների վարժություն), և Արթուր Դավթյանը կմրցի նաև հենացատկի վարժությունում:
    19:00
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի ավտոշարասյունը շարժվում էր Իսակովի պողոտայով՝ դարձյալ ՃՈ կանոնների կոպիտ խախտումներով. Րաֆֆի Ասլանյան
    Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը շարժվում էր Իսակովի պողոտայով՝ ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող խաչմերուկով։ Դարձյալ ՃՈ կանոնները և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության որոշումների պահանջների կոպիտ խախտումներով։ Սրանց համար ոչինչ դաս չի լինում, հայի կյանքը որևէ արժեք չունի։ Շատերն են դառնալու այս խունտայի հանցավոր ինքնավստահության զոհը, քանի դեռ հասարակության մի զգալի հատվածը դեռևս գտնվում է մոլորության մեջ»։
    18:46
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի մարզի վեց գյուղերում երկար ժամանակ ջուր չի լինի
    Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ի ժամը 15.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 24.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուզ, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով: Նշվում է, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    18:45
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
    Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։ *** Օգոստոսի 21-ին, ժամը 17։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, շրջայց կատարելիս ափից մոտ 1-1,5 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Վ․ Դ-ին (ծնված 1994 թ․), Ա․ Դ-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը:
    18:44
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընթացող պատերազմը լրջագույն սպառնալիք է Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար. Զաքարյան
    Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է: Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով: Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում: Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։ Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։ Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով. 1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։ 2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։ 3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։ 4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։ 5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։ 6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում: 7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։ 8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ: 9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ: 10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։ Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում»,- գրել է նա:
    18:30
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տավուշի Սևքար գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքը և մոտ 350 հակ անասնակեր
    Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 13։15-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և մոտ 350 հակ անասնակեր:
    18:15
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ
    Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» և «Kia Rio» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։
    18:06
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սեպտեմբերի1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝ մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը: Այս պահին՝ գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ՝ Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և Երևանի մեծածախ շուկաներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ արդեն բոլոր մարզերում կանցկացնեք դիտարկումները»,- նշել է Գեորգի Ավետիսյանը, չբացեռելով՝ այս պահին ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է՝ հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է: Նշենք, որ օրինակ Շիրակի մարզում այս պահին միայն երեք սպանդանոց է առկա: «Բարդ է մեր ռեսուրսներով ամբողջը վերահսկել, բայց, կարծում եմ, ժամանակի հարց է և մսավաճառները կհասկանան, որ պետք է վերադառնան իրավական դաշտ: Ամեն դեպքում, մենք մեր պլանային ստուգումների արդյունքում մսի վաճառքով զբաղվող՝ լինի խանութ, թե հանրային սննդի օբյեկտ, բոլորի մոտ ստուգում ենք 5-րդ ձևի առկայությունը»,- նշել է Գեորգի Ավետիսյանը:
    18:00
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով 20 մարդ է զոհվել
    Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի Խուշի շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 30-ը, հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Ջրհեղեղի հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 3000 տուն»,-ասվում է նահանգային անվտանգության վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Աֆղանստանի կենտրոնական Փարվան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, մոտ 100-ը՝ անհետ կորել։
    17:59
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով
    Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Քաղաքացիական պաշտպանության վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են 1 թրթուրավոր էքսկավատոր, 2 բեռնատար և 1 ավտոկռունկ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1189 փրկարարական ծառայող։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․ 2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․
    17:58
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մրցաձևը
    «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը: Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:
    17:45
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը
    «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» էր: 2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի, գնահատվում է 400 հազար եվրո։
    17:30
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ճապոնիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
    Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Fuji TV-ն։ Ըստ կառավարական շրջանակների աղբյուրի՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը նախօրեին թեթև ջերմություն է ունեցել, ինչպես նաև՝ հազ։ Կիրակի օրը ստացված ՊՇՌ թեստի արդյունքը հաստատել է, որ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով։ Նա բուժվում է պաշտոնական նստավայրում: Հատկանշական է, որ օգոստոսի 16-ին Ճապոնիայի վարչապետը երկրորդ խթանիչ պատվաստանյութն է ստացել կորոնավիրուսի դեմ։ Ընդհանուր առմամբ, Կիսիդան պատվաստվել է չորս անգամ։
    17:15
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Տեղի է ունեցել Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի փակման արարողությունը
    «Մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա բարձր է գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովը այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների մասին, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները։ Շարունակե՛ք Սփյուռքում հայ մանուկներին կրթելու ձեր նվիրյալ գործը՝ որպես մեր ինքնության պահպանման մարտիկներ»։ Խորհրդաժողովն անցկացվել է օգոստոսի 16-20-ը՝ Աղվերանում, մասնակցել է 21 երկրի շուրջ 90 մանկավարժ»։
    17:00
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էրիկ Բաղդասարյանը` մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
    Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը, զուգափայտերի վարժությունում հավաքելով 13.600 միավոր, դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ավելի վաղ Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել: Մանուկյանը օղակների վարժությունում 13.333 միավորով երկրորդն էր, իսկ նժույգ-թափերում` 13.966 միավորով կրկին արծաթե մեդալակիր էր դարձել:
    16:45
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սևքարի հրդեհից որևէ կենդանի չի տուժել. ՍԱՏՄ
    Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։ Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից։ Возможно, это изображение на открытом воздухе Возможно, это изображение дерево и на открытом воздухе
    16:30
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Էրեբունի վարչական շրջանի նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 27-րդ շենքի թիվ 1-ից 10 մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
    16:15
    21.08.22
    Ավելին