Լրահոս

2022-08-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելում ձերբակալվել է ահաբեկչության 7 կասկածյալ
    «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Իսրայելի բանակը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել է յոթ ենթադրյալ ահաբեկչի: Հաղորդագրության մեջ նշվում է. «Ընդհանուր առմամբ 7 կասկածյալ կալանավորվել է, նրանք հանձնվել են անվտանգության ուժերին՝ հետագա հետաքննության համար»:
    10:30
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տավուշի Սևքար գյուղում անասնագոմ է այրվում
    Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։
    10:15
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
    Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․ 2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․
    10:00
    21.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
    Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    00:00
    21.08.22
    Ավելին
2022-08-20