Լրահոս
2022-08-23
-
ԱրցախԵրկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախը, վտանգում՝ մայր Հայաստանի անկախությունը․ Արցախի պատգամավորԵրկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը, Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի օրվան ու երբեմնի վերելքին։Ավելին12:0623.08.22 -
ԱրցախՍտեփանակերտում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք. Արցախի ԱԻՊԾՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:08-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 4 հասցեի բնակելի շենքի նկուղում հայտնաբերել է զինամթերք:Ավելին11:5423.08.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դիԵրեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ոը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։Ավելին11:4223.08.22 -
ՔաղաքականՇարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ, որում նշված է.Ավելին11:3023.08.22 -
ՔաղաքականՈչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից․ Բերձորի և Աղավնոյի մասին՝ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երևութական բաժանմամբ՝ մինչև վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի և Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։Ավելին11:2023.08.22 -
ՔաղաքականԻշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձևավորվելիք ներքին գործերի նախարար:Ավելին11:0823.08.22 -
Հասարակական«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողների համար ԱԻՆ-ը որոշում է կայացրելԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։Ավելին11:0023.08.22 -
ՀասարակականՇուռնուխում նոր թաղամաս է կառուցվում. Քաղաքաշինության կոմիտեՇուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում:Ավելին10:5723.08.22 -
ՍպորտԷլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն էՀայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:Ավելին10:4523.08.22 -
ՀասարակականՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:3923.08.22 -
ՔաղաքականԱրցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ«ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման շրջանակներում այսօր` օգոստոսի 23-ին, տեղի է ունենալու հանրահավաք, և Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ։ Նիստի ժամանակ անկախության ակունքներում գտնվող քաղաքական գործիչները վերահաստատելու են 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթները: Ըստ Ղազարյանի մտահղացման, այս նիստով և հանրահավաքով սկսվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը, որն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` նրա հրաժարականով:Ավելին10:3423.08.22 -
ՔաղաքականԱվետիք Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրիցՀասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանն այսօր ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին, կոչ է արել անել ՀՀ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ գնալ ժամը 17:00-ին և մասնակցել հավաքին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.Ավելին10:2223.08.22 -
ՔաղաքականԴեմ էր, բայց մնաց պաշտոնակատար. Փաշինյանը խաբել է«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել:Ավելին10:1123.08.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Աղբյուր Սերոբի փողոցումՕգոստոսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 50/7 շենքի մոտակայքում այրվում է տուն։Ավելին10:0023.08.22 -
ՔաղաքականԱրմեն Փամբուխչյանի օգնականն անցնում է խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տեղում աշխատող փրկարարներին:Ավելին09:5023.08.22 -
ՔաղաքականԸնտրություններից առաջ Պապիկյանին կրկին հետողորմյա են արել«Իշխանությունները Տավրոս Սափեյանի հաղթանակի համար գործի են դնում հնարավոր և անհնար բոլոր միջոցները։Ավելին09:4023.08.22 -
ՔաղաքականԴաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։Ավելին09:3023.08.22
2022-08-22
-
ԱշխարհՄեծ Բրիտանիայում հայտնաբերվել է բանաստեղծ Շելլիի սիրելի տունըԱննորմալ շոգի արդյունքում Բրիտանիայում հայտնաբերվել են բանաստեղծ Փըրսի Բիշի Շելլիի սիրելի տան մնացորդները, որոնք ավելի քան 100 տարի մնացել են Ուելսի Կաբան-կոկ ջրամբարում և հայտնվել ցամաքում միայն ջրի մակարդակի զգալի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Շելլին հաճախ էր տուն այցելում հորեղբոր հրավերով։ Նա ստեղծագործել է այդ տանը և մտադիր էր հետագայում գնել այն, սակայն գործարք կնքել չի հաջողվել։ Իր նամակներում Շելլին գրում էր, որ իրեն հատկապես դուր էր գալիս հորեղբոր տունը և շրջակայքի կաղնե սանդուղքը։ Հիմնական կառույցը քանդվել է 1903 թվականին՝ դրա փոխարեն ջրամբար կառուցելու նպատակով։ Մեծ կալվածքից մնացել են միայն այգու աղյուսե պատերը, որոնք մասամբ պահպանվել են՝ չնայած ջրհեղեղին։Ավելին23:5022.08.22 -
Առողջապահական105-ամյա տղամարդը պատմել է «երկարակեցության» նախաճաշի մասինՈւիլյամ Պարկեր Դարվինը ծնվել է 1917 թվականի օգոստոսի 19-ին Տեխաս նահանգի Կալվերտ քաղաքում։ Տղամարդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է սուզանավում, իսկ հետո բնակություն հաստատել Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Տղամարդը ամուսնացած է եղել երեք անգամ և դարձել երեք երեխաների հայր։ Դարվինը միշտ աչքի է ընկել լավ առողջությամբ, արդեն մեծ տարիքում աշխատել է Լաս Վեգասի համաժողովների կենտրոններից մեկի անվտանգության ծառայությունում, իսկ 100 տարեկանում թոշակի է անցել։ Իր երկարակեցության գաղտնիքը նա անվանում է առողջ ապրելակերպը։ Թոշակառուն խորհուրդ է տալիս ամեն օր սկսել նախաճաշով, որը ներառում է հացահատիկ, միրգ, հյութ և տոստ: Սովորաբար երկարակյաց Դարվինն իր ծննդյան օրը գալիս էր հայրենի Տեխաս, սակայն երրորդ կնոջ մահից և թոշակի անցնելուց հետո նա ընդունել է զարմուհու հրավերը և վերջապես տեղափոխվել նրա տուն՝ Դալլասի մոտ։ 105 տարեկանում Դարվինը ոչ մի դեղամիջոց չի խմում և ընդունում է միայն վիտամիններ։ Բացի այդ, ամերիկացին մոլի ընթերցող է և շաբաթական մի քանի գիրք է «կլանում»:Ավելին23:4022.08.22 -
ԱշխարհԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը մարդկային օրգան է թաքցրել ուղեբեռում և բռնվելՈրոնողական աշխատանքների ժամանակ Նյու Օռլեանի միջազգային օդանավակայանի աշխատակիցները ուղևորի ուղեբեռում մարդկային պորտալար են հայտնաբերել։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ սահմանային և մաքսային ծառայության (CBP) կայքում։ Հոնդուրասից Spirit Airlines ավիաընկերության չվերթով թռչող տղամարդը ճամպրուկում թաքցրել է մարդու օրգան՝ կցված բժշկական ապարանջանով, սակայն նրան բռնել են պայուսակները կրկնակի զննելու ժամանակ։ Ճանապարհորդը բացատրել է, որ դա պատկանում է իր ազգականին։ Այնուամենայնիվ, պորտալարով կապոցը մաքսային ծառայության կողմից առգրավվել է հետագա ոչնչացման նպատակով։ Հրատարակության տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նյու Օռլեանում ուղևորների մոտ մարդու պորտալար են գտնում։ Եվս մի դեպք էլ էր տեղի ունեցել հունիսին Հոնդուրասի թռիչի ժամանակ։ «Հաշվի առնելով թռիչքների ահռելի թիվը՝ մեր սպաները ճամպրուկներում հաճախ են հայտնաբերում արտասովոր իրեր։ Այնուամենայնիվ, մեկ ամսվա տարբերությամբ երկու պորտալարերը, որոնք ներմուծվել են նույն երկրից, ակնհայտորեն արժանի են ուշադրության»,- ասել է Նոր Օռլեանի օդանավակայանի տնօրենի պաշտոնակատար Մարկ Չոյան: Ներկայումս կենսաբանական նյութերի ներմուծումը Միացյալ Նահանգներ պահանջում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հատուկ թույլտվություն:Ավելին23:3022.08.22