Լրահոս
2022-08-22
-
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում հայտարարել են, թե երբ հայտնի կդառնա նոր վարչապետի անունըՄեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 15:30-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին, որն էլ իր հերթին վկայակոչում է Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնի հայտարարությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավանաբար, կփոխանցի իր լիազորությունները իշխող կուսակցության նոր առաջնորդին սեպտեմբերի 6-ից ոչ շուտ, իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա վարչապետի ավանդական հարցուպատասխանը բրիտանական խորհրդարանում:Ավելին23:2022.08.22 -
ՍպորտԱվարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության չորրորդ տուրըՕգոստոսի 19-20-ը կայացան ՀՀ Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի չորրորդ տուրի վերջին հանդիպումները, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Արդյունքները՝ ստորև. «Միկա» – «Ուրարտու-2»՝ 3:2 (1:1) Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ Մրցավար՝ Սամվել Հովսեփյան Գոլերը՝ Նորիկի Ակադա, 25, Հենրիկ Մաթևոսյան, 61, Հմայակ Ալեքսանյան, 76 (Միկա), Հարություն Ստեփանյան, 16, Արթուր Թալասյան, 90+2 (Ուրարտու-2) «Վեստ Արմենիա» – «Փյունիկ Ակադեմիա»՝ 1:0 (0:0) Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Վարդանյան Գոլը՝ Չարլզ Մարկի Իկեչուկվու, 90+1 (11մ)Ավելին23:1022.08.22 -
ԱրցախԺամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումըՕգոստոսի 23-ին ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածը, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ Իսակովի 1, 1ա,3 և սեփական տներ, Պ.Սևակ 54-84, Արզանյան փակուղի, Հ.Կամարի, Նալբանդյան, Սուվորով, Ռաֆֆի, Կոմիտաս, Սաղյան, Իսակովի 4ա, «Վանատուրանց» ԱՁ, «Իրինա Առաքելյան» ԱՁ, «Մելորա Բահատուրի Ավագիմյան»ԱՁ, Ստեփ. «ՊՈԱԿ պետական մանկապարտեզ N2», «Ավանեսյան Դենտալ Կլինիկա»ՍՊԸ։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:Ավելին23:0022.08.22 -
ՀասարակականՎթար՝ Դերենիկ Դեմիրճյան փողոցումՕգոստոսի 22-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին22:5422.08.22 -
ՔաղաքականԳագիկ Ծառուկյանը Հատիսի վրա ևս 7 հեկտար հողատարածք է գնելԱզգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող հողակտորներ է ձեռք բերել։ «Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, օգոստոսի 10-ին հիմք ընդունելով նույն տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները, որոշել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարել ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ 3.5, 1 եւ 2.5 հեկտար հողակտորների դիմաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։ Նշված հողակտորները գտնվում են Հատիսի լանջին գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արեւմուտք։ Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ դրանք գտնվում են անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»–ի հետ զրույցում հաստատել էր, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։Ավելին22:5222.08.22 -
ԻրավականԽաբեությամբ Մարտակերտի բնակչուհուց գումար են հափշտակելՕգոստոսի 22-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ա. Չ.-ի (ծնված 1980թ.) դիմումն այն մասին, որ ս.թ. հուլիս ամսվա սկզբին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առք ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության, որից հետո իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «Webtrader.eninvest.pro» կայքէջում, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Կայքէջում գրանցվելուց հետո իր հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, իր հետ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բազմիցս կապվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայքէջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնել է։ Համագործակցության շրջանակում Մարտակերտ քաղաքի բնակչուհուն համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 65.000 դրամ գումար՝ սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև 122.000 դրամ գումար իբր ավտոմատ ծրագրի շնորհիվ կատարված առք ու վաճառքից ստացված հասույթի 10 տոկոս և թույլտվություն Ա. Չ.-ի անվամբ «Webtrader.eninvest.pro» կայք էջում բացված հաշվում իբր առկա գումարի կանխիկացման համար։ «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից նշված բանկային քարտերի հաշիվներին տերմինալի միջոցով Ա. Չ.-ի կողմից ս.թ. օգոստոսի 10-ին և 18-ին ընդհանուր փոխանցել է 195.063 դրամ գումար, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից, ինչի արդյունքում Ա.Չ.-ին պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։ Ստուգմամբ զբաղվում է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։Ավելին22:5022.08.22 -
Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին բեռնատարի խցիկ է այրվելԱրագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է DAF մակնիշի բեռնատարի խցիկը։Ավելին22:4122.08.22 -
ՄիջազգայինՖրանսիան 78 դեպարտամենտներում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՖրանսիայի 78 դեպարտամենտներում արտակարգ ռեժիմ է մտցվել ջրի օգտագործման սահմանափակումների և երաշտի պատճառով, ասվում է երկրի շրջակա միջավայրի փոխակերպումների նախարարության տվյալների համաձայն։ Ավելի վաղ Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ էին մտցվել: Նախարարության տվյալների համաձայն՝ դրանցից 78-ում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ շրջաններում ջուրը թույլատրվում է օգտագործել միայն խմելու, բժշկական նպատակներով, քաղաքացիական անվտանգության և սանիտարական նպատակներով։ Չի թույլատրվում ջրի օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև արգելվում է մեքենաները լվանալը և մասնավոր լողավազանները ջրով լցնելը։Ավելին22:4022.08.22 -
Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկների երդման արարողությունՕրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։Ավելին22:3022.08.22 -
ՏարածաշրջանԱլիևը շահավետ պայմաններով գազ է խոստանում ԵվրոպայինԱդրբեջանի նախագահը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա մատակարարել Սերբիա: Ալիևն ու Վուչիչը հեռախոսով են քննարկել մատակարարման մանրամասները: Սերբիայի նախագահը ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Բելգրադ՝ ավելի թիրախային քննարկումների համար։ Գաղտնիք չէ, որ Բաքուն ձգտում է Հին աշխարհամասի համար դառնալ նաև գազի խոշոր մատակարարներից մեկը՝ փորձելով զբաղեցնել Ռուսաստանի տեղը շուկայում:Ավելին22:2922.08.22 -
Քաղաքական«Իրենք Նիկոլից Նիկոլ են»․Դիմադրության շարժումը պառակտելու փորձեր եղել ենՍեպտեմբերի 2-ի՝ համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ՝ «Դիմադրության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը այսօր երեք հեռուստաընկերության է հարցազրույց տվել ու վստահեցրել՝ փրկիչներ չկան, ձիու վրա նստած հերոսներ նույնպես, բայց երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին «Դիմադրության շարժումը» խոստանում է առանց արկածախնդրության գնալու՝ սկսած պայքարը արդյունավետ ավարտին հասցնել:Ավելին22:2822.08.22 -
ՏարածաշրջանԹունավոր նյութեր՝ ռուսների դեմ. Զելենսկին խոսք է տալիս «վերադարձնել Ղրիմը», Բայդենը նորից զենք է տալիսՌուս-ուկրաինական պատերազմը, որ չի ավարտվում արդեն կես տարի, շարունակում է մարդկությանը միջուկային աղետով սպառնալ: Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում իրավիճակը վերահսկելու համար Զապորոժիե են ուզում այցելել ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, Մոսկվան համաձայն է: Զապորոժիեում զենքերը չեն լռում: Զելենսկին խնդրում է ուկրաինացիներին դիմանալ՝ չնայած բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ արդեն 9000 ուկրաինացի զինվոր է զոհվել: Վերջին անգամ պաշտոնական Կիևը զոհերի թիվ հրապարակել էր ապրիլին, այն ժամանակ 3 անգամ պակաս էր կորուստը:Ավելին22:2722.08.22 -
Հայկասար գյուղում այրվել է 20 հակ անասնակերՕգոստոսի 22-ին, ժամը 13:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հայկասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա նկուղում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարագում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:54-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են 20 հակ անասնակեր, կենցաղային իրեր, և ջերմահարվել՝ տանիքը (մոտ 25 քմ):Ավելին22:2022.08.22 -
ՄիջազգայինԵվրոյի փոխարժեքն անցել է 20 տարվա նվազագույն ցուցանիշըԵրկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ առաջին անգամ 20 տարվա մեջ նվազել է 0,9952 դոլարի մակարդակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի վերջին տվյալները: Ըստ հաղորդման՝ Մոսկվայի ժամանակով 18:52-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է մինչև 0,9932 դոլարի: Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը նվազել էր 1 դոլարից՝ հուլիսի 14-ից ի վեր առաջին անգամ: Իսկ այժմ հաղթահարված է դեռևս 2002 թվականին գրանցված նվազագույնը, երբ 1 եվրոյի փոխարժեքը կազմել էր 0,9952 դոլար:Ավելին22:1022.08.22 -
ՄիջազգայինԿիպրոսը թուրքական ԱԹՍ-ների դեմ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգեր է գնումԿիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Գնվելիք մարտկոցների քանակի, մատակարարման ժամանակահատվածի, տեղակայման վայրի ու գործարքի այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդվել: «Իդեալական համակարգ է ինչպես հակաօդային պաշտպանության, այնպես էլ թուրքական անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքին դիմակայելու համար»,- ասված է հունական աղբյուրի հրապարակման մեջ: Նշվում է, որ 70կմ հեռահարությամբ համակարգերն ի զորու կլինեն պաշտպանելու կղզու ողջ տարածքը:Ավելին22:0022.08.22 -
ՏարածաշրջանՊուտինը ցավակցել է Դուգինին՝ «ստոր և դաժան հանցագործություն» որակելով նրա դստեր սպանությունըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, եվրասիական ինտեգրման գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը՝ ցավակցական հեռագիր հղելով նրա ծնողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված հեռագրում Ռուսաստանի նախագահը ստոր և դաժան հանցագործություն է որակել Դարյա Դուգինայի սպանությունը: Կրեմլի ղեկավարն իր անկեղծ ցավակցությունն ու աջակցության խոսքերն է հայտնել նրա ծնողներին՝ Ալեքսանդր Դուգինին և Նատալյա Մելենտիևային՝ նրանց պատուհասած ծանրագույն, անդառնալի կորստի կապակցությամբ: «Ստոր և դաժան հանցագործությունը ընդհատեց Դարյա Դուգինայի՝ պայծառ, տաղանդավոր մարդու, իսկական ռուսական սիրտ ունեցող, բարի, սիրող, գթասիրտ ու անկեղծ անձնավորության կյանքը: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից. նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին և գործով էր ապացուցում՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր», - նշել է Պուտինն իր հեռագրում:Ավելին21:5022.08.22 -
ԻրավականՍտեփանավանի ոստիկանները Ուռուտ գյուղի տներից մեկում մեծաքանակ կանեփ ու թմրամիջոց են հայտնաբերելՍտեփանավանի ոստիկանները Ուռուտ գյուղի տներից մեկում մեծաքանակ կանեփ ու թմրամիջոց են հայտնաբերելԱվելին21:4022.08.22 -
ՀայաստանԻշխան Սաղաթելյանի հարցազրույցը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններինԱվելին21:3222.08.22 -
ԱրցախԱղավնոյի այրող հայաթափումը. քանի՞ ընտանիք է տեղահանվելԱրցախի կառավարությունը դեռ ամփոփ տվյալ չունի, թե Աղավնոյից, Բերձորից ու Սուսից քանի ընտանիք է տեղահանվել, որովհետև թվերը գիտեն համայնքապետերը, իսկ հանձնվելիք բնակավայրերում արդեն մի քանի օր է՝ կապի խնդիր կա: Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը հայտնել է, որ Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, միայն մի կին է մնացել, օգոստոսի 25-ին նա էլ կհեռանա: Գյուղապետի խոսքով՝ բնակիչները դուրս գալուց առաջ տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, 7 գերեզման է Ներքին Սուսից տեղափոխվել Հայաստան: Բերձորի քաղաքապետն էլ լրատվամիջոցներին ասել է, որ քաղաքում 30 մարդ է մնացել: Աղավնոյում, թեև մոտ մեկ շաբաթ ոստիկաններն ու հրշեջներն են հսկել, որ բնակիչները տները կրակին չտան, պատերազմում որդիներ, մտերիմներ կորցրած մարդիկ թաքուն են հրդեհել տները:Ավելին21:3122.08.22 -
ՀասարակականԳյումրիում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են երկու տնակի տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին։Ավելին21:3022.08.22