Լրահոս
Քաղաքական
15:15
24.08.22
88

24 միլիոն դրամը կազատի 2 տարվա պարտադիր զինվորական ծառայությունից. նոր օրինագիծ

Պարտադիր զինծառայությունից վաղաժամ ազատ արձակվելու վերաբերյալ օրենսդրական նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել պաշտպանության նախարարությունը: Ըստ օրինագծի՝ չորս ու կես ամսվա ուսումնական փուլն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է պետական բյուջե վճարել 24 միլիոն դրամ՝ 60 հազար դոլար, և զորացրվել: