Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:53
24.08.22
76

Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ներմուծումը նվազեցրել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշը

Img default alt hy

Մեծ Բրիտանիան 2022 թվականի հունիսին Ռուսաստանից ներմուծել Է 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի ապրանքներ ու ծառայություններ, որը նվազագույնն Է 1997 թվականի հունվարից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդել Է երկրի ONS վիճակագրական գերատեսչությունը:

Դա 96,6 տոկոսով պակաս Է Ռուսաստանից բրիտանական ներմուծման՝ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի փետրվար ընկած 12-ամսյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշից: Վառելիքի ներմուծումը հունիսին առաջին անգամ կրճատվել Է՝ զրոյի հասնելով Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ասվում Է հաղորդագրության մեջ:

Մինչև խիստ պատժամիջոցների սկսվելը 12-ամսյա ժամանակաշրջանում այն միջին հաշվով կազմել Է 0,5 միլիարդ ֆունտ: Ռուսաստանից գունավոր մետաղների մատակարարումները հունիսին նվազել են 94,7 տոկոսով՝ մինչև 6 մլն ֆունտ ստեռլինգ, պողպատի և պողպատե արտադրանքի ներմուծումը գործնականում դադարեցվել Է և կազմել 1 մլն ֆունտից պակաս:

Մեծ Բրիտանիայից Ռուսաստան արտահանումը հունիսին կազմել Է 83 միլիոն ֆունտ. դա 67 տոկոսով պակաս Է պատժամիջոցներին նախորդող տարվա միջին ամսական ցուցանիշից: Այդ ցուցանիշի առյուծի բաժինը (61,6 մլն ֆունտ) քիմիական արտադրանքի արտահանումն Է, իսկ ըստ այդ ճյուղի հաշվի են առնվում դեղամիջոցները, որոնք հայտնվել պատժամիջոցների սահմանափակումների ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: